Աֆղանստանում մեկ օրվա ընթացքում ավելի քան 120 զինյալ Է ոչնչացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի անվտանգության ուժերը մեկ օրում «Թալիբան» ռադիկալ շարժման եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 120 անդամ են ոչնչացրել: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աֆղանստանի ազգային պաշտպանության եւ անվտանգության ուժերն Աֆղանստանի տարբեր հատվածներում 9 մաքրման եւ 89 հատուկ նշանակության օպերացիա են իրականացրել, իսկ Աֆղանստանի ռազմաօդային ուժերը 9 օդային հարված են հասցրել զինյալների կացարանների ուղղությամբ:
«Օպերացիայի արդյունքում 121 զինյալ է ոչնչացվել, այդ թվում` «ԻՊ»-ի 10 ահաբեկիչ, 70 զինյալ վիրավորվել է, 7 կասկածյալ ձերբակալվել է»,- նշվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



