Անձրեւների հետեւանքով քարանձավում արգելափակված երեխաների տարհանման գործողությունը դադարեցվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹաիլանդի հյուսիսում գտնվող քարանձավում ֆուտբոլի պատանեկան թիմի արգելափակված երեխաների տարհանման օպերացիան կանգնեցվել է, հաղորդում է «Սովետսկի սպորտ»-ը:
Երեխաների փրկության օպերացիայի դադարեցումը կապված է քարանձավում թթվածնի պաշարների սպառման հետ: Նշվում է, որ գործողությունը կվերսկսվի առնվազն տասը ժամ հետո:
Տարբեր աղբյուրների համաձայն՝ փրկարարներին հաջողվել է դուրս բերել մինչեւ 6 երեխայի: Տուժածների առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Հուլիսի 8-ին մեկնարկել է ֆուտբոլի պատանեկան թիմի՝ 11-ից 16 տարեկան երեխաների՝ արգելափակված քարանձավից տարհանման օպերացիան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



