Ֆուտբոլային տոն Երևանում. Լեգենդների խաղում հաղթեց Լատինական Ամերիկայի թիմը
ՍՊՈՐՏՄայրաքաղաք Երևանն այս օրերին դարձել էր համաշխարհային ֆուտբոլի լեգենդների հավաքատեղի, որը եզրափակվեց լեգենդների խաղերով՝ Եվրոպան ընդդեմ Լատինական Ամերիկայի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում խփվեց 7 գնդակ: Եվրոպան հաղթեց Ամերիկային 5:2 հաշվով: Այս խաղում աչքի ընկան Լուիշ Ֆիգու, Յուրի Ջորկաեֆ, Գաբրիել Բատիստուտա, Խավիեր Սավիոլա, Դուեյն Դե Ռոսարիո (դուբլ), Բեբետո:
«Հրաշալի խաղ ստացվեց, երկու թիմերը լավագույնս խաղացին: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին հրաշալի ընդունելության համար»,-խաղի ընթացքում հայտարարեց արգենտինական ֆուտբոլի լեգենդ Գաբրիել Բատիստուտա:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



