Դավիթ Տոնոյանը հաստատեց մարտական հերթապահությանը ոստիկանության զորքերի մասնակցության տեղեկությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանական զորքերը ևս ներառվել են մարտական հերթապահության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու հավաստիացրեց՝ սահմանին իրավիճակը բոլոր կողմերից վերահսկելի է;
«Իրավիճակը սահմանին վերահսկելի է ինչպես Արցախի, այնպես էլ Նախիջևանի և հյուսիսային ուղղությամբ: Անհրաժեշտություն է առաջացել, որ Զինված ուժերի այլ զորքերի շարքին դասվող ոստիկանական ուժերը ևս ընդգրկվեն մարտական հերթապահության մեջ»,-ասաց Տոնոյանն ու այդ անհրաժեշտությունը բացատրեց մարտական հերթապահության մեջ հետաքրքիր լուծումներ փնտրելու ցանկությամբ:
Նախարարը նշեց՝ ոստիկանական ուժերի թվաքանակը նորմայի սահմանում է: Թվաքանակի և այլնի մասին տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



