Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Բա դու ո՞ւր էիր» կամ` «քոմենթի պատիժը». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամիսներ առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը ասել էր` «Պնախարարից չենք վախում, կաթողիկոսից չենք վախում, գոնե Աստծուց վախենանք»: Հետո հավելել էր` ով զինվորի «տուշոնկա» գողանա, եթե դատախազը չպատժի, Աստված կպատժի: Ամիսներ հետո արդեն հայտնի դեպքով պատգամավորը իր խոսքը վերաձևակերպեց` և՛ Աստված, և՛դատախազը կպատժի:

Սեյրան Սարոյանը բոլորովին այլ առիթով էր սա ասել, ու թեև մեր թեման այլ երևույթի մասին է, բայց «պատժողների» ցանկը ավելանալու միտում ունի: 

Հեղափոխությունից հետո հայաստանյան իրադարձությունների շուրջ հաճախ ենք զրուցում հայտնի մարդկանց հետ ու նրանց կարծիքները, տեսլականը հանձնում ընթերցողի դատին: Նրանց շարքերում մտավորականներ են, արվեստագետներ, քաղաքական գործիչներ: Այնուամենայնիվ, կա մի խումբ, որն այս փուլում առավել զգուշավոր է: Շատերը, ովքեր նախկինում նաև ակտիվ քաղաքական թեմաներով են իրենց կարծիքը հայտնել, հիմա զգուշանում են ու հրաժարվում կարծիք հայտնել:

Իսկ թե ինչի՞ց են զգուշանում ու խուսափում, ամենևին չեն թաքցնում: 

Խոսքը ֆեյսբուքյան տիրույթում սուր մեկնաբանությունների «զոհ» չդառնալու զգուշավորության մասին է. «Հանկարծ հոդվածը տարածեք ու տակը գրեն` «բա դու ո՞ւր էիր», «բա դու առաջ…»: Իսկ առավել «շուստրիները» խուճուճ պատասխաններ են տալիս, անգամ կասկածի տակ դնում լրագրողի մասնագիտական որակները, խնդրում են հարցերը գրավոր ուղարկել, որ հարցերից կարողանան հասկանալ` իրեն հարց տվողը ուսանո՞ղ է, թե՞ լրագրող: Թեպետ ուսանող լրագրող լինելն էլ ամենևին վատ բան չէ: Սա` իմիջիայլոց: 

Կա նաև խումբ, որի մեջ գտնվող անձանց ոչինչ չի խոչընդոտում խոսել. կամ արհամարհում են անհիմն, գուցեև հիմնավոր մեկնաբանությունները, կամ էլ, միգուցե, իրենք իրենց մեջ փորձում վերագնահատել, օրինակ, մտավորականի, հասարակական գործչի դերը ու փորձում նոր իրավիճակին համապատասխան ապրել: 

Ինչևէ, փաստորեն, Աստծու, դատախազի պատիժներին ևս մեկն էլ ավելացավ` «քոմենթի» պատիժը: Իսկ դրանից բխող ֆոբիան հենց այնպես չէ: Իրականում հասարակությունն ամեն ինչ հիշում է ու մտապահում: Խոսքը ֆեյքերի ու էյֆորիկ վիճակներից դեռևս դուրս չեկածների անհիմն մեկնաբանությունների մասին չէ: Խոսքն անցյալը հիշեցնող գնահատականների մասին է:

Ինչպես ասում են` երկրում իրավիճակ է փոխվել: Առհասարակ, յուրաքանչյուրի կյանքում էլ կարող են իրավիճակներ փոխվել: Կարևոր է հետևյալը` ապրել այնպես, որ իրավիճակների փոփոխությունից հետո կարողանաս ասելիքդ բաց ճակատով ասել, որ հետո հասարակական պարսավանքի արժանանալու վախը չտանջի: 

Իսկ ինչ վերաբերում է զգուշավորներին. միգուցե իսկապե՞ս դրական է նման կեցվածքը: Միգուցե իրենք էլ են վերագնահատել ինչ–որ բաներ, միգուցե հասկացել են, որ հասարակությանն իրենց խոսքն ասելու իրավունքը վաղուց կորցրել են: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան