Լոնդոնը մեղադրել է Մոսկվային Էյմսբերիում բրիտանուհու մահվան համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը մեղադրել է Մոսկվային Էյմսբերիում նյարդապարալիզացնող նյութով թունավորված կնոջ մահվան համար, հաղորդում է Reuters-ը։
«Պարզ ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանը հարձակում է գործել բրիտանական հողի վրա, որի հետեւանքով մեր քաղաքացին է զոհվել»,-հայտարարել է նա խորհրդարանում ելույթի ժամանակ։
Նրա կարծիքով, Մոսկվային դատապարտելու գործում միջազգային հանրությունը կմիանա Բրիտանիային։ Նշենք, որ հուլիսի 4-ին Էյմսբերիում երկու մարդ հայտնվել են անհայտ նյութի ազդեցության տակ։ Կիրակի օրը տուժողներից Դոն Ստերջեսը մահացել է հիվանդանոցում, 45-ամյա Չարլի Ռոուլիի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



