Էրդողանը մեկնել է Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո՝ հուլիսի 10-ին ուղևորվել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Բաքվում Էրդողանը հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավար կազմի հետ:
Նշենք, որ Թուրքիայում նախագահի պաշտոնում ընտրվող գործիչները մշտապես առաջին արտերկրյա այցը կատարում են Ադրբեջան:
Հուլիսի 9-ի երդմնակալության արարողությունից և նախագահի պաշտոնը վերստին ստանձնելուց հետո Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգից անցում կատարվեց նախագահական համակարգի: Վերացվեց վարչապետի պաշտոնը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



