ՀՔԾ-ն կսպասի մինչ հուլիսի 25-ը Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը վստահեցնում է, որ իրենք կսպասեն հուլիսի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար: Այս մասին պաշտոնյան լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ անդրադառնալով հարցադրմանը, որ Քոչարյանը երկրում կլինի միայն հուլիսի 25-ին:
Ինչ վերաբերում նրան տեսազանգով հարցաքննելուն, ապա Սասուն Խաչատրյանը նշեց, որ դա նախատեսված չէ Քրեական դատավարության օրենսգրքով:
«Վկային հարցաքննության կանչելու, վկային հարցաքննելու ընթացակարգերը հստակ սահմանափակված են Քրեական դատավարության օրենսգրքով: Տեսակապով, տեսազանգով, որևէ այլ եղանակով հարցաքննության տարբերակ նախատեսված չէ օրենսգրքով»,-ասաց ՀՔԾ պետը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



