Կանադայում շոգից մահացածների թիվը հասել է 70-ի. CBC
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի Քվեբեկ նահանգում ուժեղ շոգի հետևանքով մահացածների թիվը հասել է 70-ի: Այս մասին հայտնում է CBC հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան:
Ավելի վաղ հաղորդվել էր շոգի հետևանքով 50 զոհի մասին:
Ինչպես նշում է CBC-ն, Քվեբեկում օդի ջերմաստիճանը հասնում է ավելի քան +40 աստիճանի: Զոհերից 34-ը մահացել են Մոնրեալ քաղաքում:
Տեղական իշխանությունների տվյալների համաձայն՝ շոգից մահացածները հիմնականում 60-ն անց մարդիկ են, որոնք տառապել են քրոնիկ հիվանդություններից:
Ավելի վաղ արտակարգ բուժօգնության ծառայությունից հայտնել էին, որ օրական ավելի քան 1.200 կանչ են ստանում: Մոնրեալի իշխանությունները հրատապ միջոցներ են ձեռնարկում, մասնավորապես՝ երկարացվել է լողավազանների աշխատանքի տևողությունը:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



