Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նախարարությունների մեծ մասը «լռված» վիճակում է. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախարարությունների գործունեության և աշխատանքի արդյունավետության առոմով Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն արդեն հստակ գնահատականներ ունի:

Գնահատելով երկու ամսում գրանցված աշխատանքները` «Փաստ»–ի հետ զրույցում տնտեսագետը նախ ընդգծեց.

«Ասեմ, որ նախարարությունների մեծ մասը «լռված» վիճակում է: Ես անգամ կարող եմ միավորներ նշանակել, որ նախարարությունները մի փոքր սթափվեն և ուշադիր լինեն: Իներցիայով շարունակում են գործել ֆինանսների, արտաքին գործերի նախարարությունները: ԱԳՆ–ի ու ֆինանսների նախարարության աշխատանքը էֆեկտիվության առումով գնահատենք մոտ 80 տոկոս: Այնուհետև էկոնոմիկայի և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարություններն են` արդյունավետության 60–65 տոկոս ցուցանիշով: Մյուս նախարարությունների տոկոսները, համապատասխանաբար, ավելի քիչ են: Ամենացածրը կգնահատեի աշխատանքի և սոցիալական հարցերի, սփյուռքի և մշակույթի նախարարություններին` 20–30 տոկոս: ԿԳ նախարարը ակտիվ է, հանդիպումները շատ են, բայց ներքին գործառույթների առումով գնահատականը չի կարող անցնել 40–45 տոկոսի սահմանը»:

Նա շեշտեց, որ այս սանդղակում չի ցանկանում ընդգրկել ուժային կառույցներին, քանի որ այլ գործունեություն են ենթադրում. «ՊՆ–ն, ԱԻՆ–ը, ոստիկանությունը, ԱԱԾ–ն լավ են աշխատում, բայց վերոնշյալ գնահատականները վերաբերում են այն նախարարություններին, որոնք առնչվում են սոցիալ– տնտեսական ոլորտներին»:

Տնտեսագետն այլ խնդիր էլ է տեսնում:

«Նախարարները հաճախ հայտարարում են, որ շատ նամակներ են գրում իրենց, ներողություն են խնդրում, որ չեն կարողանում պատասխանել: Բայց հարցը միայն պատասխանելու մեջ չէ: Խնդիրն այն է, որ նախարարություններն իրենց ընթացիկ գործունեությունը չեն հասցնում շարունակել անհրաժեշտ մասշտաբներով: Դա երևում է և՛ խորհրդակցությունների քանակից, և՛ նամակների թվից, ինչպես նաև մեր կողմից ուղարկված անպատասխան նամակներից: Տարբեր օղակներում այդքան ծանրաբեռնվածություն դեռ չկա, այնինչ վերևից ներքև պետք է հանձնարարականներ տրվեին: Սա վատ է, որովհետև պետք է հոգ տանեն, որ բարեփոխումներ կատարվեն, բացի այդ` լսեն սոցիալական գործընկերներին, քննարկումներ նախաձեռնեն նրանց հետ: Ներկա իրավիճակում վարչապետն իր վրա մեծ բեռ է տանում, բայց անգամ այդ դեպքում նա ավելի հասանելի է, քան բազմաթիվ նախարարներ, որոնք խոստանում են հանդիպել, բայց չեն հանդիպում, խոստանում են զանգերին, նամակներին պատասխանել, բայց 15–օրյա ժամկետում չեն պատասխանում: Միգուցե չգիտե՞ն, որ պետք է 15 օրում պատասխանեն: Քանի որ մենք թափանցիկության և վստահության մթնոլորտի մասին ենք խոսում, կոչ եմ անում ոչ թե արդարանալ ու ասել, թե չենք հասցնում պատասխանել, այլ քայլեր ձեռնարկել. յուրաքանչյուր նախարարություն թող հրապարակի 2 ամսում ստացած նամակների քանակն ու ասի, թե քանիսին է պատասխան տրվել: Կոնկրետ մեր նամակները պատասխաններ չեն ստացել: Բացի այդ` գիտեմ, որ կան նախարարություններ, որոնց հատկապես միջին օղակները կիսատ–պռատ են աշխատում: Բայց պահանջելու իրավունք ունենք: Նրանք շարունակում են մեր հարկերով աշխատավարձ ստանալ, բայց իրենց աշխատանքը համահունչ չէ ստացած աշխատավարձին: Հնարավոր է` աշխատում են 40– 50 տոկոսով, բայց ստանում մեկ ամսվա աշխատավարձ: Աշխատանքի արդյունավետությունը 40–50 տոկոս կարող է լինել, միգուցե նաև ավելի ցածր` կախված, թե որ գերատեսչությունն է»,–ասաց նա:

Մեր զրուցակիցը արդարացում չի համարում այն խոսքերը, թե կառավարության առաջնահերթ խնդիրն ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելն է. «Կան համապատասխան մարմիններ, որոնք այդ ուղղությամբ ԱԺ–ի հետ աշխատում են:

Այնպես չէ, որ ամբողջ կառավարությունը, բոլոր նախարարները, տեղակալները և վարչության պետերը դրանով են զբաղվում: Բացի այդ` մեր հարգարժան ընկերներին ուզում եմ ասել, որ, այո՛, ողջունում եմ կոռուպցիայի դեմ պայքարը: Ճիշտ պայքար է, բայց կոռուպցիայի դեմ պայքարը եղել է Հայաստանի բոլոր կառավարությունների օրակարգում: Ուրիշ հարց է, թե ինչ են ասել, բայց ինչ են արել և փողերն ինչի համար են ստացել ու ինչի վրա են ծախսել: Նախարարները խոսում են կոռուպցիոն ռիսկերի մասին, բայց դա չի նշանակում, որ միայն այդ ուղղությամբ պետք է աշխատեն: Դա իրենց գործունեոթյան մի մասնիկն է, բայց յուրաքանչյուր նախարարություն ունի իր հստակ առաքելությունը, և այդ առաքելությունը միայն կոռուպցիայի դեմ պայքարը չէ: Հարցերի 90 տոկոսն իրենց ոլորտներին է վերաբերում: Միայն կոռուպցիոն ռիսկերի մասին հայտարարել ու ներկայացնել, թե դա անելով լավ են աշխատում, ճիշտ չէ»: 

Նրա խոսքով` պետք է հստակ խնդիրներ դրվեն և աշխատանքը պետք է փոխկապակցված լինի: Գագիկ Մակարյանը Լարսի խնդիրն օրինակ բերեց, որի դեպքում պատասխանատվությունը միայն տրանսպորտի և կապի նախարարության վրա է. «Դա սխալ է: Պետք է խնդրին միջամտեն նաև էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարությունները, ինչպես նաև ԱԳՆ–ն: Պետք է իմանալ, որ Վրաստանը միշտ նախանձել է մեզ, իսկ ռուսները թքած ունեն Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների վրա: Սերն ու եղբայրությունը պետք է տարբերակել դիվանագիտությունից ու էկոնոմիկայից»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ Սարգսյան