Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտյոմ Մխոյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանձնարարել է շտկել առկա թերությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հուլիսի 10-ին աշխատանքային այցով եղավ  «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, անձնակազմի հրահանգավորման ընթացքում ծառայության պետը նշել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը համակարգում առանձնահատուկ է.

«Այստեղ պահվող կալանավորված անձանց ու դատապարտյալների ճնշող մեծամասնությունը կրթված է և ունի բավարար գիտելիքներ: …Մեր առջև դրված կոնկրետ խնդիրների ու նպատակների իրականացումը ոչ մի ձևով չպետք է ոտնահարի կալանավորված անձանց ու դատապարտյալների արժանապատվությունը, սահմանափակի նրանց անձի ազատությունը և իրավունքները»,- ասաց Ա. Մխոյանը:

Կարևոր խնդիրը, որը հատկապես առանձնացրեց ծառայության պետը, կոռուպցիան է, ինչը, ըստ Ա. Մխոյանի, չարիք է և պետության հիմքերը սասանող դրսևորում:

Նա հորդորել է աշխատակիցներին զերծ մնալ համակարգի համար նման անպատվաբեր արարքներից՝ ծառայելով պատվով և նվիրումով, միմիայն օրինականության սահմաններում: 

Մյուս կարևոր խնդիրը, որին անդրադարձավ ծառայության պետը, արգելված իրերի ներթափանցումն էր ՔԿՀ-ներ՝ զգուշացնելով, որ գնահատականներն ու վերաբերմունքը նման աշխատակիցների հանդեպ կլինեն համարժեք:

Ծառայության պետը հիմնարկի ծառայողների ուշադրությունը հրավիրեց անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և այն բարձրացնելու անհրաժեշտության վրա՝ շեշտելով. «Քրեակատարողական ծառայությունը ձեզ հետ է: Մենք նպատակ ունենք ձեզ միայն օգնել, ցանկացած հարցում լսել յուրաքանչյուրիդ ու աջակցել: Կաշխատենք հնարավորության սահմանում լուծում տալ նաև անձնակազմի սոցիալական խնդիրներին»:

Այնուհետև Ծառայության պետը շրջայց կատարել է կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության համար նախատեսված գոտում, խոսել դատապարտյալների հետ: Տեղում հիմնարկի անձնակազմին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նկատված թերություններն անհապաղ շտկելու համար:

Ամփոփելով շրջայցը՝ հիմնարկի վարչակազմի ուշադրությունը հրավիրել  է հանձնարարականների կատարմանը, պահանջել հետևողական լինել վերհանված թերությունների վերացմանը:

Հայ ժողովուրդը երբեք թույլ չի տվել, որ ինչ-որ մեկը երրորդ անգամ ընտրվի․ Արմեն Մանվելյան.Թուրքիան վերականգնվող էներգետիկայի ոլորտում դառնում է Եվրոպայի առաջատարը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին Խաղաղություն չկա․ Ադրբեջանի հետ պայմանագիր չի կնքվել․ Աննա ԿոստանյանՓոփոխությունը հասնում է Արթիկ․ «Վարչապետ Սամվել Կարապետյանը գալիս է փոփոխություն բերելու»Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱՄՆ պաշտոնյան հերքել է Իրանի hրթիռների՝ նավին hարվածելու մասին տեղեկությունը «ՀայաՔվեի» անդամները և աջակիցները վաղ առավոտից Մարզահամերգային համալիրի դիմաց ակցիա են իրականացնումԱյս գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար․ Փաշինյանի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին Հանքարդյունաբերությունը երկրի ամենաթափանցիկ աշխատող ոլորտներից է․ Վարդան Ջհանյան Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմինԱնհասկանալի կերպով չեղարկվեց «Նոայի» գոլը «Փյունիկի» հետ խաղում. «Նոա» ՖԱ Նույն օպերատիվությամբ մանկապիղծների հարցերը լուծեք ու իրական հանցագործներին բռնեք, որ ամեն օր մարդ չսպանեն. Աննա ԿոստանյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա «ՀայաՔվեի» կանանց ձեռնաշղթաներով ակցիան` եվրոպական առաջնորդների համաժողովի ժամանակԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Ազատություն մեր Միքայել Սրբազանին. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեն» Շենգավիթում էԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում Հեզբnլլահի 10 զինվորի ոչնչացման մասին Չի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել. Էդմոն ՄարուքյանՈրքան կթանկանա գյուղմթերքը Հայաստանում«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը. «Վերադարձրեք գերիներին տուն» Ինչ հիվանդություններ են առաջանում կարմիր աչքերի պատճառով Ֆոսֆորային զինամթերք և Ալիևի հետ ռազմական գործարքներ․ ինչու՞ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան չի ընդունվում ոգևորությամբ Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին «ՀայաՔվեի» հասցեն Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 1014-ամյա տղան 30 մեքենա է գողացելԱյն մասին, թե որն է մեր և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև հակամարտության իրական պատճառը, և որն է լինելու այդ հակամարտության իրական հանգուցալուծումը. Ավետիք ՉալաբյանԱմո՛թ ձեզ, դուք ո՞ւմ եք ծառայում․ ակցիայի մասնակիցը՝ ԵՄ ներկայացուցիչներին «Պատմության հետքերով․ Հուշարձանի բարեկարգում Դողսում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում զոհվածներին»Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը Հաղթանակ․ «Lion heart academy» -ի սան Միքայել Գրիգորյանը փայլել է միջազգային հարթակում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 4-ինՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօր Հրաձգություն Ինդիանապոլիսում՝ ավարտական երեկոյից հետո․ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվելԻնչո՞ւ ի ծնե կույրերը չեն տառապում շիզոֆրենիայով Խոշոր հրդեհ ԵրևանումԶելենսկին Երևանում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Չեխիայի վարչապետների հետԱՄՆ-ն կենտրոնական տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ում. ՄերցՄենք կարևոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովով. Ֆոն դեր ԼայենԻրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում ներառել իր միջուկային ծրագիրը. Al ArabiyaՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանԻրանի ափերի մոտ բեռնանավ է հարձակման ենթարկվել. UKMTOԳերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն էԳերմանիայի ԱԳ նախարար․ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցըՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մոտ 700 000 մարդ Լիտվայում ապրում է աղքատության շեմից ցածրԻսրայելը վերջնականապես հաստատել է F-35 և F-15IA երկու մարտական էսկադրիլիա ձեռք բերելու ծրագիրը20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացման