Վարչապետի նստավայրի մոտ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Բաղրամյան 26 հասցեում՝ ՀՀ վարչապետի նստավայրի մոտ միջին տարիքի տղամարդը փորձել է բենզինի միջոցով ինքնահրկիզվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը:
«Այս պահին դեպքի վայրում է շտապօգնության աշխատակիցների խումբը, քաղաքացուն համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվում»,- նշեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից և հավելեցին, որ այլ մանրամասներ կտրվի առաջիկայում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



