«Վեոլիա Ջուր»-ը հայտարարում է, որ Շատջրեք և Շատվան գյուղերն ընդգրկված չեն իր սպասարկման տարածքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտարարել են, որ Գեղարքունիքի մարզի Շատջրեք և Շատվան գյուղերն ընդգրկված չեն իր սպասարկման տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից՝ անդրադառնալով հուլիսի 11-ին բնակիչների կողմից Վարդենիս-Մարտակերտ մայրուղին փակվելու դեպքի առնչությամբ որոշ լրատվամիջոցների հրապարակումներին:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ Շատջրեք և Շատվան գյուղերն ընդգրկված չեն իր սպասարկման տարածքում, հետեւաբար ընկերությունը չի կրում որեւէ պատասխանատվություն այնտեղ ստեղծված իրավիճակի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Վեոլիա Ջուր»-ը հորդորում է լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ նման չստուգված լուրերի հրապարակումից՝ ընկերության վարկը կամա թե ակամա չվտանգելու համար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



