Սիրիայում հայազգի զինվոր է զոհվել ահաբեկիչների դեմ պայքարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ մարտերում զոհվել է սիրիական բանակի հայազգի զինվոր Հայկ Օքադիշյանը: Այս մասին իր թվիթերյան էջում հուլիսի 9-ին գրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը:
«Տեղադրում եմ սիրիական բանակի հայազգի զինվոր Հայկ Օքադիշյանի հուղարկավորության տեսանյութը: Նա պաշտպանել է Սիրիան ահաբեկիչներից, մասնակցել է հայ համայնքի պաշտպանությանը: Շատ հայեր են զոհվել սիրիական բանակի շարքերում մարտնչելիս, այդ թվում և իմ ընկերները», - Twitter-ում գրել է Գերմանիայում բնակվող լրագրողը:
Ինչպես երևում է վերջինիս հրապարակած տեսանյութում, Հայկ Օքադիշյանի հուղարկավորության ժամանակ դագաղը պատված է եղել Սիրիայի և Հայաստանի դրոշներով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



