Բիթքոինը վաճառվում է 6.3 հազար դոլար նիշից ցածր
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱշխարհում ամենատարածված կրիպտոարժույթ բիթքոինի փոխարժեքը ուրբաթ օրը փոքր–ինչ նվազել է՝ մնալով 6.3 հազար դոլար ցուցանիշից ցածր, վկայում են սակարկությունների տվյալները: Կրիպտոարժույթի շուկան շարունակում է կորցրածը հետ բերել շվեյցարական Bancor կրիպտոհարթակի «կոտրելու» վերջին նորություններից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
CoinMarketCap պորտալի տեղեկություններով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինն էժանացել է 1.06 տոկոսով՝ մինչեւ 6,265 հազար դոլար: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինն էժանացել է 1.26 տոկոսով՝ մինչեւ 6,25 հազար դոլար:
Մյուս կրիպտոարժույթների գները տարբերվում են՝ Ethereum-ը էժանացել է 0.78 տոկոսով՝ մինչեւ 437,3 դոլար, Ripple–ը թանկացել է 0,04 տոկոսով՝ մինչեւ 0,44 դոլար, Bitcoin Cash-ը՝ 0,26 տոկոսով՝ մինչեւ 698,49 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 249,75 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ընդհանուր շուկայի մոտ 43 տոկոսը: