Երևան, 25.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անվանի հայազգի ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին նվիրված մարվեց 500 հատուկ ծրար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Անվանի հայազգի ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին նվիրված ծրարները հայաստանցիների՝ նրա հանդեպ ունեցած հարգանքի նվազագույն արտահայտությունն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրարների մարման արարողությունը կայացավ հուլիսի 13-ին «ՀայՓոստ»-ում՝ Հովհաննիսյանի անմիջական մասնակցությամբ:

Ծրարի վրա պատկերված է Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ քիմիական տարրը, որը 2006-ին հայտնաբերել է Յուրի Հովհաննիսյանը: 2016-ին այն անվանվել է oganesson (Og)՝ հայ մեծ գիտնականի պատվին: Հատուկ ծրարի վրա փակցված է 2017թ-ին «ՀայՓոստ»-ի կողմից շրջանառության մեջ դրված՝ Յուրի Հովհաննիսյան թեմային նվիրված նամականիշը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Սա ինձ համար իսկապես մեծ պատիվ է: Այդ նկարը կարելի է գտնել ոչ միայն փոստում, այլ նաև թերթերում, ակադեմիայում, երկրից դուրս՝ Ամերիկայում, Ֆրանսիայում: Դա տարածվել է»-ասաց Յուրի Հովհաննիսյանը:

Ծրարի մարման արարողությունը կատարեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և անվանի ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի կարծիքով՝ ցանկացած ազգի համար մեծ պատիվ է հնարավորություն ունենալ պարծենալու այնպիսի մի անհատականությամբ, ինչպիսին Յուրի Հովհաննիսյանն է: «Այսօրվա նամականիշի մարումը նրա հանդեպ ունեցած մեր հարգանքի նվազագույն արտահայտությունն է: Դրանով փորձում ենք մեծարել մարդու, ով մեծ հայտնագործություն է կատարել»,-ասաց նախարարը:

Ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք՝ թեմատիկ ծրար է, որը մարվում է հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը պատրաստվել է 500 հատ տպաքանակով: Ծրարի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Հովհաննիսյանը նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է։ Նրա պատվին է անվանվել Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ տարրը՝ oganesson (Og): Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով անվանի ֆիզիկոսին տրվել է ՀՀ քաղաքացիություն:

Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են «Opel»-ը ու «BMW»-ն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանԻսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց են հարվածել Սամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԳորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Արցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումԼոռու մարզի ոստիկանները սպանության նախապատրաստություն են բացահայտել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումՀրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Արցախի դատական ակտը ճանաչվել է Հայաստանի դատարանի կողմից «Ընթրիք հիմարի հետ» կատակերգության առաջնախաղն ու Հովակ Գալոյանի վերադարձը՝ Պարոնյան թատրոն Ասում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն ՄանվելյանՊաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել 30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը․ ինչ է պետք անել Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, կամ կլինի մեծ գործարք բոլորի համար կամ ընդհանրապես ոչ մի գործարք. Թրամփ Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին Գետի ափին հայտնաբերվել է 12-ամյա տղայի դիակ՝ սրբիչով խեղդամահ արված Բացառիկ գործարք Հայաստանում. Ամիօ բանկի ֆինանսավորմամբ ստեղծվում է արտադրական տարածաշրջանային հաբ«Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների «Jeep»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը Եկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԻրանի հետ գործարքը կա՛մ նշանակալի կլինի, կա՛մ ընդհանրապես չի կնքվի․ Թրամփ Դեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Քրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինԱյս հեղուկը սպանում է օրգանիզմդՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա, մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել Ինչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում է31-ամյա կինը տանջել է 4-ամյա աղջկանԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Մայիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն գազ չի լինելու Mastercard և Visa քարտերը պետք է հեռանան ռուսական շուկայից. ՌԴ ԿԲ