Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հյուրանոցային օբյեկտների հասույթի 80 %-ը Երևանում է. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում ավելացել է հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունների թիվը: Ազգային վիճակագրական ծառայության կայքում հրապարակված վիճակագրությունը վերաբերում է վերջին երեք տարիներին՝ 2015, 2016 և 2017:

Եթե 2015 թ. հյուրանոցների ու հյուրատների քանակը 474-ն էր, ապա 2016 թ.-ին՝ 549, իսկ ևս մեկ տարի անց՝ 556: Ընդ որում, հյուրանոցային տնտեսության օբյեկտների ճնշող մեծամասնությունը տեղակայված է Երևանում: Հյուրանոցների թիվը մայրաքաղաքում 2015 թ. կազմել է 274, 2016-ին՝ 302, իսկ նախորդ տարի՝ 320:

Հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հասույթը 2015 թ. կազմել է 22 միլիարդ 127 միլիոն 200 հազար դրամ, 2016-ին՝ 22 միլիարդ 960 միլիոն, իսկ 2017-ին՝ 28 միլիարդ 427 միլիոն դրամ: Թեև այս օբյեկտների միայն կեսից մի փոքր ավելին է մայրաքաղաքում գործում, սակայն հասույթի առյուծի բաժինը ստացվում է հենց այստեղ: Մասնավորապես, միայն նախորդ տարի Երևանի տարածքում գտնվող հյուրանոցային տնտեսություններն ունեցել են 22 միլիարդ 825 միլիոն 300 հազար դրամի հասույթ, ինչը ամբողջ հասույթի 80 %-ն է կազմում: Նույն պատկերն է դիտվել նաև նախորդող երկու տարիներին, համապատասխանաբար՝ 18 միլիարդ 577 միլիոն և 18 միլիարդ 560 միլիոն դրամ:

Հյուրանոցների թվի աճին զուգահեռ ստեղծվել են աշխատատեղեր և ավելացել հյուրանոցային տնտեսության օբյեկտների աշխատողների տարեկան միջին ցուցակային թվաքանակը: Այսպես, 2015 թ. հյուրանոցների աշխատակազմում ընդգրկված է եղել 3445, 2016-ին՝ 3635, իսկ 2017-ին՝ 4093 մարդ: Ընդ որում, կրկին Երևանն է առաջատար աշխատակիցների թվաքանակով: Միայն նախորդ տարի Երևանի տարբեր հյուրանոցներում աշխատել է 2920 քաղաքացի: Իսկ 2016 և 2015 թվականներին համապատասխանաբար՝ 2596 և 2592: Ստացվում է, որ թեև երկու տարի առաջ մայրաքաղաքում հյուրանոցների քանակ էր ավելացել, բայց աշխատակիցների թիվը ավելանալու փոխարեն կրճատվել էր: 

2017 թ. հյուրանոցների համարների քանակը կազմել է 9521, որից 8987-ը հյուրանոցային օգտագործման համարներ են: Սրանցից 205-ը շքասենյակ է, 831-ը՝ լ յուքս, 1758-ը՝ կիսալ յուքս, իսկ մեծամասնությունը՝ 6193-ը, սովորական համարներ են:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմին