Ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում. Փաշինյանը պարզաբանել է Բրյուսելում ունեցած բրիֆինգի մի հատվածը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է ներկայացրել է Բրյուսելի օդանավակայանում ունեցած իր բրիֆինգի մի հատվածի վերաբերյալ:
«Բանը եղել է այսպես. ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչու՞ եք այդպես ասում, 10-ը միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի: Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



