Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԱԺ նախագահը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Այսօր՝ հուլիսի 14-ին, մեր բարեկամ Ֆրանսիան նշում է իր ազգային տոնը: Այն վաղուց դարձել է ոչ թե մեկ պետության տոն, այլ բազմաթիվ ազգերի համար վերածվել է նոր իմաստ ու խորհուրդ պարունակող օրվա: 1789 թվականի հուլիսի 14-ը, երբ Ֆրանսիայում եւ ողջ Եվրոպայում թեւածում էր ազատության ոգին, բացառիկ նշանակություն ունեցավ մարդկության հասարակական, մշակութային, քաղաքական եւ պետական մտքի զարգացման համար:

Ֆրանսիական մեծ հեղափոխությունը եւ նրա դավանած համամարդկային արժեքները գծեցին այն ուղին, որով անցավ Ֆրանսիան եւ ճանապարհ հարթեց աշխարհի շատ ու շատ ժողովուրդների համար:

Այն նաեւ բացառիկ հետք թողեց ազատության համար ոտքի ելած հայ ժողովրդի մշակույթի գրեթե բոլոր ասպարեզներում: Եւ արվեստի հզոր ուժով դաստիարակվեցին սերունդներ, որոնց պայքարի արդյունքը եղավ անկախ պետականության վերականգնումը:

Հայ քաղաքական միտքը միշտ պահպանեց հոգեհարազատությունը Ֆրանսիական մեծ հեղափոխության հռչակած գաղափարներին: Դրա լավագույն արտացոլումներից մեկն այն իրողությունն է, որ այս տարվա աշնանը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի մասնակիցներին եւ երկու տարի կնախագահի այս հեղինակավոր կազմակերպությունում:

Լիահույս եմ, որ բիբլիական Արարատի հովանու ներքո գումարվող գագաթաժողովը պատգամ կդառնա նույն գաղափարները դավանող ժողովուրդներին՝ միասնաբար դիմակայելու ազգային ու կրոնական ատելության հողի վրա ծագող բոլոր մարտահրավերներին, որոնք այսօր թիվ մեկ սպառնալիքն են դարձել աշխարհի բազմաթիվ տարածաշրջանների համար: Եվ դա համահունչ կլինի գագաթաժողովի՝ «Ապրել միասին» կարգախոսին:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին ազգային տոնի առթիվ եւ մաղթում երջանկություն, կայուն զարգացում ու նորանոր հաջողություններ»:

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ