Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միասնական քննությունների 1-ին փուլում 5087 դիմորդից կտրվել է 1125-ը, 2-րդ փուլում՝ 745-ից կտրվել է 357 դիմորդ. Արմեն Փաշայան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանն այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց, որ  2018թ-ին բուհերի ընդունելության միասնական քննությունների արդյունքներն ամփոփվել են: Ըստ նրա, այսօր երեկոյան արդյունքները կտրամադրվեն բուհերին, որոնք էլ անմիջապես կհրապարակեն  ընդունված դիմորդների անվանացանկերը: 

Արմեն Փաշայանը նշեց, որ այս տարի բուհերն ունեցել են ընդհանուր առմամբ 5087 դիմորդ, քննությունները կազմակերպվել են 15 քննական կենտրոններում, որից 4-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում: 

Առաջին փուլում 5087 դիմորդից ընդունման 7,5 բալի շեմը չի հաղթահարել 1 125 դիմորդ:  327 դիմորդ ստացել է բացարձակ 20 միավոր: 

Երկրորդ փուլում դիմել են  745 դիմորդ, կտրվողների թիվը կազմել է 357: 

Արմեն Փաշայանը նշեց, որ երկրորդ փուլում կտրվողների թիվը անցած տարվա համեմատ մի փոքր ավելի է, բացի այդ, ունեցել են բավական ցածր միավորներ:

«Երկրորդ փուլում օրինակ՝ ռուսաց լեզվից մոտ 51 տոկոսը կտրվել է, 61 տոկոսը դիմորդների ֆիզիակա առարկայից են կտրվել, չնայած ռուսերենի կտրվածների թիվը առաջին փուլում էլ բավական բարձր էր. մոտ 28 տոկոսը կտրվել է»,-ասաց նա:  

Ընդհանուր առաջադիմության մասով Արմեն Փաշայանն ասաց, որ գրեթե նույնն էր, ինչ անցած տարի: «Միջին գնահատականը բոլոր առարկաների մասով պահպանվել է 12-14 միավոր»,-ասաց նա: 

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ բավական լավ արդյունքներ են գրանցվել անգլերեն լեզվի քննությունից: «Բանավոր քննություններին դա ավելի հաստատվեց»,- ասաց նա և նշեց, որ հայոց լեզվի առաջադիմությունն էլ նորմալ էր:  «Ծանր է մի քիչ ռուսերենի և  ֆիզիկա առարկների վիճակը»,-ասաց նա:  

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղակալ Կարո Նասիբյանն էլ ասաց, որ նախորդ տարի ունեցել են մոտ 10 000 դիմորդ, այս տարի ունեցել են կեսը՝ 5087 դիմորդ: 

«Սա պայմանավորված է եղել 12-ամյա կրթությունով, բայց այլևս չենք ունենա դիմորդների նմանատիպ անկում: Մյուս տարի 22 000, 24 000 շրջանավարտ կլինի, որից մոտ 12 000 դիմորդ կլինի»,- ասաց նա: 

Այս տարի ըստ նրա, շատ ՏՏ ոլորտի մասնագիտությունների դիմորդներ են ավելացել, հատկապես ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա և այլն: Կան մասնագիտություններ, որոնք նրա խոսքով՝ ընդհանրապես ուսանող այս տարի չեն ունենա: 

«Այս մասնագիտություններով դիմորդներ եղել են, բայց չեն ընդունվել. 29 մասնագիտության ուսանող չենք ունենա, հիմնականում Մանկավարժական համալսարանից և Բրյուսովից»,- ասաց նա և մի քանի մասնագիտություններ թվարկեց՝ բնագիտություն, տեխնոլոգիա և ձեռնարկություն, լրագրություն, սուրդոմանկավարժություն և այլն:

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ