Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գարեգին Բ-ի Մայր Աթոռ հասնելուց հետո միաբանները ներկայացան նոր շոուով. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գրեթե 2 ամիս կաթողիկոսի հրաժարականը պահանջող ցույցերի ընթացքում ոչ մի անգամ կաթողիկոսը կոչով հանդես չեկավ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը:

«Գրեթե երկու ամիս է, ինչ կաթողիկոսի հրաժարականի պահանջն է հնչում՝ հրապարակ բերելով ոչ միայն գրավոր, այլև տեսագրված փաստեր, կրկին ու կրկին բարձրաձայնվում են եղերական դեպքեր, որոնց ժամանակ այդպես էլ չլսվեց ամենայն հայոց հայրապետի հայրական խոսքն ու մխիթարությունը, հրապակվեց ազգային սրբությունների անօրինական վաճառքն ու օտարումը և Մայր Աթոռի կողմից հաստատվեց Ս. Գեղարդի թաքուն օտարումը: Խոսեցին բոլորը՝ հոգևորականներ, մտավորականներ, բայց հայոց ազգը սպասում էր Գարեգին Բ-ի խոսքին: Այն չհնչեց, ավելին, հայ հասարակության և սփյուռքի ուշադրությունը շեղելու համար, օգտագործելով իր լծակները, համացանցում հարձակում սկսեց իր հրաժարականը պահանջողների, մասնավորապես «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման դեմ, որի կուլմինացիան հուլիսի 13-ին հրաժարականի պահանջով Մայր Աթոռում գտնվող ցուցարարների վրա ամոթալի հարձակումն էր, որը վերջնականապես մերկացրեց Մայրավանքի միաբանության հոգևոր, բարոյական սնանկությունը: Այն Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը առանց ամաչելու ներկայացրեց սադրանք, իսկ դեպքին ականատես լրատվամիջոցներն այն ներկայացրին իրականության լույսի տակ՝ չկոծկելով ոչինչ և արժանացան հակաեկեղեցական որակավորմանը»,- գրված է հայտարարությունում:

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը նշում է, որ իրենք Գարեգին Բ-ից հանդիպում են խնդրում` բաց քննարկման ձևաչափով, բայց կաթողիկոսը համառորեն հրաժարվում է լրատվամիջոցների ներկայությամբ խնդրվող հանդիպումից:

«Եվ որպեսզի չլսի ցուցարարների «տհաճ» ձայնը, Գարեգին Բ-ն որոշեց «օգտվել առիթից» և «հովվապետական այցեր» իրականացնել: Ո՞վ չի հասկանում, որ դա փախուստ է սեփական դեմքը մերկ ներկայացնող հայելուց:  Ցուցարարները որոշեցին հանդիպել կաթողիկոսին ճանապարհին, բայց  նա ինքնաբանտարկվեց մեքենայում՝ ի ցույց դնելով իր մեջ եղող արժանապատվության և հպարտության բացակայության քաոսային դատարկությունը: Նա համառորեն չցանկացավ խոսել. տրվող հարցերին պատասխաններ չկան: Ճանապարհը բացվեց, Գարեգին Բ-ն հասավ Մայր Աթոռ, որտեղ միաբանները հանրությանը ներկայացան նոր շոուով. Գարեգին Բ-ին ի պաշտպանություն հավաքել էին մի քանի հավատացյալների, որոնց շարքերում երիտասարդներ չկային»,- ասված է նախաձեռնության հայտարարությունում:

Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՍևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին Ի՞նչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում․ Past.am-ը ներկայացնում է, ինչից է պետք զգուշանալԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ օգոստոս է սպասվում Հայաստանում. շոգ, թե՞ անձրևոտՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում