Մոսկվայի հանձնումը բավարար փոխհատուցում չէ Ռուսաստանի գործած մեղքերի համար. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ թեպետ որքան էլ լավ արդյունքներ գրանցվեն, ընդդիմախոսները կքննադատեն իրեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուղեւորվում եմ Հելսինկի՝ Ֆինլանդիա: Անհամբերությամբ սպասում եմ վաղը Պուտինի հետ հանդիպմանը: Ցավոք, ինչ էլ որ ես անեմ գագաթնաժողովին՝ նույնիսկ եթե ինձ հանձնեն մեծն Մոսկվա քաղաքը՝ որպես փոխհատուցում՝ Ռուսաստանի կողմից երկար տարիների ընթացքում կատարված բոլոր մեղքերի եւ չարիքների համար, ես կվերադառնամ եւ քննադատության կարժանանամ, որ դա բավարար չէր, որ ես պետք է Սանկտ Պետերբուրգը եւս ստանայի»,- գրել է Թրամփը:
Նա հավելել է, որ «ԱՄՆ-ի ԶԼՄ-ների զգալի մասը իրականում ժողովրդի թշնամի է»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



