Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի խորհրդարանը, ինչպես և ակնկալվում էր, վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին, ինչպես նաև կառավարության «Ազատություն, արագ զարգացում, բարգավաճում» ծրագրին:
Ինչպես հայտնում է Грузия Online-ը, նոր կառավարությանը վստահություն հայտնելուն կողմ է քվեարկել 101 պատգամավոր, դեմ՝ 12:
Կառավարության նոր ղեկավարն է Մամուկա Բախտաձեն: 36-ամյա վարչապետը որպես առաջնահերթություններ է հայտարարել երկրի խաղաղ վերամիավորումը, տնտեսական բարեփոխումների խորացումը և ինտեգրումը Եվրաատլանտյան կառույցներին:
Ինչպես ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել, Վրաստանում նախկին 14 նախարարության փոխարեն այսուհետ գործելու է 11-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



