Դիլիջանի ոլորաններում «Օպելը» մոտ 100 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ. Հատուկ տեխնիկա է ժամանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 22:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ 4 ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կախվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ.) ավտոմեքենան Դիլիջանի ոլորաններում (4-րդ ոլորան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 100 մ գլորվել ձորը, վարորդը՝ Գ. Գ.-ն եւ ուղեւորը՝ Կ. Խ.-ն տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատ:
Փրկարարները հոսանքազրկել ավտոմքենան եւ փակել գազի բալոնի փականը:
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



