Հելսինկիում ավարտվել է Թրամփ-Պուտին դեմառդեմ հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ավարտվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի դեմառդեմ հանդիպումը:
Ինչպես հայտնում է russian.rt.com-ը, հանդիպումը տևել է ավելի քան 2 ժամ՝ չնայած, որ նախատեսված էր մեկուկես ժամ:
Ակնկալվում է, որ դրան կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները՝ ենթադրաբար 1 ժամ 45 րոպե տևողությամբ: Սակայն չի բացառվում, որ բանակցությունները կարող են ավելի երկար տևել:
Հելսինկյան հանդիպումը երկու պետությունների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացվող առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումն է:
Ավելի վաղ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ նախագահները հանդիպման արդյունքներով գրավոր հայտարարությամբ հանդես չեն գա ու արդյունքները կամփոփեն բանավոր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



