Պուտինը պատմել է Ղրիմի հարցով Թրամփի դիրքորոշման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ղրիմի միացումը Ռուսաստանին անօրինական է համարում. Մոսկվան այլ դիրքորոշում ունի: Այս մասին Հելսինկիում իր ամերիկացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է, որ Թրամփի դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ հայտնի է: «Նա խոսում է Ղրիմի՝ Ռուսաստանին միացման անօրինականության մասին: Մենք այլ տեսակետ ունենք: Մենք կարծում ենք, որ հանրաքվե ենք անցկացրել միջազգային իրավունքի համաձայն՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ: Մեզ համար այս հարցը փակված է»,- ասել է Պուտինը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



