Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանաամերիկյան խորացվող հարաբերությունները պետք է կոմպենսացնել հայ-ամերիկյան խորացող հարաբերություններով. Սուրեն Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում առկա դինամիկան պետք է անհանգստացնի Հայաստանին՝ մղելով կիրառել ունեցած բոլոր ռեսուրսներն Ադրբեջանի հետ հավասարակշռություն ստեղծելու համար:

Նա, Tert.am-ի հետ զրույցում խոսելով վերջերս կայացած ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ադրբեջան-Միացյալ Նահանգներ պաշտպանության և արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ բանակցությունների և դրա ընթացքում քննարկված հնարավոր թեմաների մասին, նշեց, որ ադրբեջանաամերիկյան օրակարգն այս պահին  հագեցած է․ երկու երկրները համագործակցում են Աֆղանստանում, բացի այդ, Ադրբեջանը դարձել է տարանցիկ երկիր՝ ամերիկյան բեռները տեղափոխելու համար, ինչպես նաև՝ Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունները լարված են, իսկ Ադրբեջանն էլ Կասպից ծովով հարևան է Իրանի հետ․տարիներ շարունակ Վաշինգտոնը Ադրբեջանի ծովային սահմանի պաշտպանության համար ֆինանսական և ռազմական օգնություն է  տրամադրել և դրա նպատակը եղել է Իրանին վերահսկողության տակ պահելը:

Նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Ուես Միտչելը և ԱՄՆ անվտանգության խորհրդում նախագահի հատուկ օգնական, Հարավային Կովկասի մասնագետ Ֆիոնա Հիլը:

«Չմոռանանք, որ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, իսկ Թուրքիան ամենահզոր բանակ ունեցող երկրներից մեկն է, և որքան էլ թուրք-ամերիկյան հարաբերությունները լարված լինեն, միևնույն է, իրենք շարունակելու են համագործակցել: Բացի այդ, չպետք է մոռանալ, վերջին շրջանում սկսել են ակտիվորեն աշխատել Թրամփի ադմինիստրացիայի հետ ադրբեջանական լոբբիստական կառույցները, չմոռանանք, որ վերջին շրջանում անընդհատ Վաշինգտոնը շնորհավորում է Բաքվին»,- ասաց նա՝ նկատելով՝ վերջինս կարողացել է ստեղծել օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքեր Միացյալ Նահանգների համար տարածաշրջանում կարևոր երկիր լինելու համար:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին քննարկում, Սուրեն Սարգսյանի համոզմամբ, հանդիպման ընթացքում եղել է: «Անգամ Մամեդյարովը հայտարարել էր, որ չափազանց կարևոր էր, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում տարածքային ամբողջականության սկզբունքն է շեշտվել»,- մատնանշեց նա ու կանխագուշակեց, որ  Ադրբեջանը բանակցություններում ԱՄՆ-ին հիշատակել է, իրենց գործընկերն է ահաբեկչության դեմ պայքարում, նաև Աֆղանստանում,- ամենայն հավանականությամբ այդ ամենի դիմաց խնդրել է, որ իրենց աջակցեն Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում»:

Արդյոք այս իրավիճակում Հայաստանը չի հայտնվո՞ւմ թույլ դիրքերում. Սուրեն Սարգսյանն այս համատեքստում նշեց, որ Հայաստանը պետք է առավել ակտիվ մոբիլիզացնի իր բոլոր լծակները, հնարավորությունները՝ նոր լոբբիստական կառույցների ներգրավումով, համայնքների ակտիվացումով և այլն:

«Պետք է կարողանանք բալանսը ապահովել, որովհետև ադրբեջանաամերիկյան խորացվող հարաբերությունները պետք է կոմպեսացնել հայ-ամերիկյան խորացող հարաբերություններով, որովհետև այլընտրանք չկա: Իսկ հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման համար պետք են նոր օրակարգ, նոր մոտեցումներ, նոր գաղափարներ և լուրջ մոբիլիզացիա»,- ասաց նա՝ հավելելով, որ մենք դրա համար ունենք ներուժ:

Կանխատեսելով ԱՄՆ-ի վարքագիծը, թե արդյոք կընդառաջի իրեն տարբեր հարցերով աջակցող Ադրբեջանին, Սուրեն Սարգսյանը նշեց, որ իսկապես Միացյալ Նահանգները պարտավորված է օգնել Ադրբեջանին, սակայն դեռ պարզ չէ, թե հատկապես որ հարցերով կլինի այդ աջակցությունը:

«Ամենայն հավանականությամբ վերջին հանդիպմանն ադրբեջանցիները դիմել են ԱՄՆ-ին՝ պահանջելով օգնություն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Մենք խնդիրներ ունենք, որոնք պետք է կարգավորենք»,- ասաց նա:

ԱՄՆ-ի և Ադրբեջանի բարձրաստիճան այրերի վերջին հանդիպմանը, ըստ միջազգայնագետի քննարկված կլինեն նաև ԱՄՆ-Իրան հարաբերությունները․ «Ամերիկացիները բազմիցս հայտարարել են, որ Իրանն ամբողջ տարածաշրջանի համար է մարտահրավեր: Նրանք փորձում են Իրանի դեմ տարածաշրջանում գտնել բնական դաշնակիցներ: Որոշ դաշնակիցներ նրանք գտել են Մերձավոր Արևելքում, բայց, իհարկե, հարավկովկասյան տարածաշրջանում ևս պետք է փորձեն գտնել ընդհանուր  շահեր, որոնք կկարողանան օգտագործել Իրանի դեմ»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ հավելելով, որ Հայաստանը, բնականաբար, Իրանի դեմ ոչինչ անել չի կարող. երկու երկրները հարևան և բարեկամ են, իսկ Իրան-Ադրբեջան հարաբերությունները միշտ չէ, որ փայլուն կամ լավ են եղել,- բնական է, որ ԱՄՆ-ն ցանկանալու է Ադրբեջանին ներքաշել Իրանի դեմ ինչ-որ գործընթացների մեջ, և բացառված չէ, որ Ադրբեջանը ինչ-ինչ հարցերում կօժանդակի ԱՄՆ-ին Իրանի դեմ գործընթացներում»:

Այնուամենայնիվ Հայաստանը, ըստ Սուրեն Սարգսյանի, ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի համար լուսանցքում չի հայտնվի: Նա չհամաձայնեց դիտարկման հետ, թե դատելով ՀՀ կառավարության ղեկավարի՝ Բրյուսել այցից հետո արած հայտարարություններից, կարելի է ենթադրել, որ Հայաստանում ժողովրդավարական ճանապարհով եղած իշխանափոխությունը լուրջ ազդեցություն չի ունեցել Արևմուտքի՝ Հայաստանի նկատմամբ դիրքորոշման փոփոխության վերաբերյալ:

«Ես չեմ կարծում, որ Հայաստանում եղած գործընթացները արագ պետք է ազդեցություն ունենային Արևմուտքի վրա կամ շատ արագ պետք է նկատեինք այդ ազդեցությունները մեր արտաքին քաղաքականության վրա: Կարող եմ միայն ասել, որ Հայաստանում տեղի ունեցած գործընթացները Արևմուտքում և ԱՄՆ-ում ուշադրության են արժանացրել: Հիմա պետք է իրականացնենք այն ռեֆորմները, որոնց իրականացումն ստանձնել ենք, և որոնց իրականացումը մեզնից ակնկալում են Եվրամիությունը և Միացյալ Նահանգները: Իհարկե, իշխանափոխությունը խաղաղ ճանապարհով տեղի է ունեցել, բայց մենք դեռ քայլ առ քայլ ենք գնում այդ փոփոխություններին, և դեռ շատ բան կա անելու: Ընդամենը հեղափոխության փաստը չի կարող լինել գնահատականի առարկա: Մենք պետք է անցնենք բարեփոխումներ անցկացնելուն: Ես չեմ կարծում, որ հայտնվել ենք լուսանցքում կամ ստվերում, ես համարում եմ, որ շատ անելիքներ ունենք և՛ ներսում, և՛ դրսում, և այդ աշխատանքի բալանսավորված լինելու արդյունքում, կկարողանանք բալանսավորել այն իրողությունները, որոնք տարածաշրջանում գոյություն ունեն»,- ասաց նա:

 

Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան