Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զիբիլը ժամանակին տեղափոխելու, ջրամատակարարում կազմակերպելու քաղաքականը ո՞րն է. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանն, անդրադառնալով Երևանի և հանրապետության մյուս երկու խոշոր քաղաքների ավագանուն, ըստ այդմ՝ քաղաքապետի ընտրությունները քաղաքականացնելուն, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է. «Զիբիլը ժամանակին տանելու, ջրամատակարարում և այլն կազմակերպելու քաղաքականը ո՞րն է: Արդյոք նույն գործառույթները չունի՞ մարզպետը, որին ոչ թե ընտրում, այլ նշանակում են: Նույն անիմաստ քաղաքականացված ընտրություններն են Գյումրիում և Վանաձորում: Առաջարկում եմ վերանայել հանրապետության երեք խոշոր քաղաքների կառավարման այս մեխանիզմները: Օրինակ՝ վատ կլինի՞, եթե քաղաքապետին նշանակի վարչապետը, և որպես հույժ կարևոր պաշտոնյա, նրա թեկնածությունը հաստատի խորհրդարանը: Այսպիսով համ ավելորդ ընտրական ծախսերից կխուսափենք, համ էլ գզվռտոցից կպրծնենք»,- գրում է Քեռյանը:

Նրա դիտարկմամբ, Երևան քաղաքի և հանրապետության մնացած տարածքի համեմատական տնտեսա-քաղաքական նշանակության, բնակչության թվաքանակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Երևանը իր ռեսուրսներով զգալիորեն գերակա դիրք ունի, որը նաև ազգային անվտանգության խնդիր է: «Փաստորեն, անիմաստ կերպով քաղաքականացնում ենք մայրաքաղաքային տնտեսության կառավարման գործը, ավագանին վերածում ենք շոուի: Փորձն արդեն կա: Իսկ ավելի լուրջ՝ պետության մեջ պետություն ենք ստեղծում իր քաղաքականացված կառավարման ինստիտուտով»,- «Փաստ»-ի հետ զրույցում նշում է քաղաքագետը:

Ժողովրդավարության հաստատման ճանապարհին մի երկիրը չպետք է միանշանակ մյուսին ընդօրինակի: Եվ եթե լավ ուսումնասիրվեր արևմտաեվրոպական երկրների փորձը, ապա պետք է որ ուսումնասիրված լինեին նաև դրանց հետևանքով առաջացած ճգնաժամերը: Բացի այդ, Հայաստանի առանձնահատկություններից ելնելով, Գ. Քեռյանի կարծիքով, նման ձևով քաղաքապետի ընտրություն անցկացնելը մեր երկրում ոչ միայն աննպատակահարմար է, այլև նույնիսկ մարտահրավեր ազգային անվտանգությանը: Եվ խոսքը միայն մայրաքաղաքի բնակչության թվաքանակին, տնտեսական պոտենցիալին չի վերաբերում, այլ իր ունեցած ռեսուրսներին և տեսակարար կշռին, քանի որ այդ տեսանկյունից այն կազմում է հանրապետության կեսից ավելին: 

«Եվ ստացվում է, որ Երևանը պետություն է պետության մեջ, իսկ Երևանի քաղաքապետը՝ վարչապետին հակակշիռ, քանի որ կառավարման առումով բավականին մեծ անկախություն ունի: Այս պայմաններում, դե ֆակտո, ստացվում է, որ, օրինակ, Երևանի քաղաքապետն ու ավագանին իրենց կշռով շատ ավելի հզոր են, քան Ազգային ժողովը կամ վարչապետը: Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքական իշխանության փոփոխության դեպքում կարող է երկիշխանություն ձևավորվել, ինչը չի կարող 2 միլիոնանոց բնակչություն ունեցող երկրում հանդուրժելի լինել, այն էլ, երբ բնակիչների ստվար մասն ապրում է մայրաքաղաքում»,- ասաց Գ. Քեռյանը: 

Այստեղ խորը մտորումների առիթ կա և հարկավոր է եղած միջազգային փորձից օգտվել, համոզված է նա: Մյուս կողմից, եթե Երևանը մարզի կարգավիճակ ունի, ապա ինչպես կարող է մարզպետի պաշտոնը նշանակովի լինել, իսկ քաղաքապետինն՝ ընտրովի: 

«Եվ, փաստորեն, քաղաքապետին, որը մարզպետի կարգավիճակ ունի, առանձնացնում ենք և դարձնում քաղաքական և արհեստականորեն ստեղծում ենք ևս մեկ ներքաղաքական ճգնաժամերի, կուսակցական գզվռտոցների և երկիշխանական վտանգավոր իրողության առաջացման հարթակ: Այս հարցը պետք է լուծվի, որպեսզի այլևս հնարավոր չլինի երկրի կառավարման ընթացքում ճգնաժամային իրավիճակների առջև կանգնեցնել իշխանություններին»,- համոզված է քաղաքագետը:

Ըստ նրա, կարելի է գնալ հետևյալ ուղղությամբ. Երևանի քաղաքապետին առաջադրի վարչապետը, բայց նրա թեկնածությունը հաստատի ԱԺ-ն: Այդ պարագայում մենք կունենանք համապետական գործադիր մարմնի ղեկավար՝ վարչապետի տեսքով, և վարչապետի ու ԱԺ-ի համար ընդունելի քաղաքապետ: Հակառակ պարագայում կստացվի երկրի և մայրաքաղաքի կառավարիչների անհամատեղելիություն, ինչն էլ իր հերթին ճգնաժամի կհանգեցնի: 

«Եվ եթե իրապես նայում ենք քաղաքապետի գործառույթներին, ապա հստակ է, որ օրենքը պետք է ֆիքսի, որ քաղաքապետը պետք է պարտադիր անկուսակցական լինի: Եվ եթե վարչապետի կողմից առաջադրելը կարող է երևանցիների իրավունքների ոտնահարում ընկալվել, ապա այդ պարագայում քաղաքապետը պետք է ուղիղ ընտրությունների միջոցով ընտրվի: Բայց քանի որ մենք գնացել ենք խորհրդարանական կառավարման ճանապարհով, ճիշտ կլինի, որ առաջին տարբերակն ընտրվի: Այս դեպքում, իշխանությունը հեռու կմնա հնարավոր սաբոտաժներից, ինչպես երկար տարիներ տեղի է ունեցել տարբեր երկրներում: Օրինակ՝ Ֆրանսիայում երկրի նախագահը այլ քաղաքական ուժ է ներկայացրել, վարչապետը մեկ այլ, և մեկը մյուսին սաբոտաժի ենթարկելուց ազատվելու և քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար ֆրանսիացիները մոտ 20 տարի են պայքարել»,- ասաց Գ. Քեռյանը: 

Աշխարհի փորձը հաշվի առնելու փոխարեն, հարց է ծագում, թե ինչու պետք է Հայաստանն էլ նույն «ճանապարհով» սխալվի՝ ավագանին կուսակցությունների միջոցով ընտրվի: Ըստ նրա, Երևանի նախորդ ավագանին իր ներկայությամբ արդեն իսկ ապացուցել է, որ մայրաքաղաքի կառավարման հարցում դակիչի դերում հանդես գալուց բացի որևէ այլ դերակատարում չունի: 

«Մի կողմից պասիվ ճահիճն էր, մյուս կողմից ծայրահեղական շոումենները, որի արդյունքում Երևանի ավագանին այդպես էլ չկարողացավ որևէ էական հարց լուծել: Այսինքն, փորձը ցույց տվեց, որ ավագանու ինստիտուտն անիմաստ միավոր է, որը ոչ մի քաղաքական գործառույթ չի իրականացնում: Եվ շատ հարմար պահ է, որպեսզի այս պահին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի, ԱԺ-ն սեպտեմբերին Երևան քաղաքի կառավարման նոր օրենք ընդունի: Դրանից հետո մենք կունենանք ԱԺ արտահերթ ընտրություններ, որից հետո վարչապետը կառաջադրի քաղաքապետի թեկնածուին, իսկ նոր ընտրված ԱԺ-ն կհաստատի կամ չի հաստատի քաղաքապետի թեկնածությունը: Նույն ձևով կարելի է նաև Գյումրի և Վանաձոր քաղաքների քաղաքապետերին նշանակել, քանի որ այնտեղ նույնպես վիճակը ոգեշնչող չէ»,- ասաց Գ. Քեռյանը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանՊուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանԿայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըՄաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել էԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանԼոս Անջելեսում ուղղաթիռի կործանման վայրում հայտնվել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը արգելափակել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նոր փորձը ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ գործողությունների համար.Ղալիբաֆ 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պшտերազմը դադարեցնելու պահանջով բանաձև Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 5 մարզերում ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդունԿայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՍուրեն Պապիկյանն այցելել է Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Որոնք են ՀԷՑ-ի պլանային անջատումների հիմնական պատճառները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը WSJ. ԱՄՆ-ն ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Փաշինյանը փոխվարչապետին ուղարկում է արձակուրդ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները