Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հարցերին պատասխանելուց անցնել հարցերը լուծելուն. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարատեսակ ազատությունները` առավել ևս մամուլի, խոսքի ու տեղեկատվության, ինչքան էլ մենք դնենք առաջնային դիրքերում, դրվատենք ու պաշտպանենք, սակայն միևնույն է, փորձը ցույց է տալիս, որ այդ ազատությունները զարդարում են միայն զարգացած ու կայացած հասարակություններին, հակառակ դեպքում դառնում են շռայլություն: Այն, ինչ կատարվում է հայաստանյան մեդիա հարթակներում և սոցիալական ցանցերում, խոսում է հենց վերջինիս մասին: 

Ամբողջ ֆեյսբուքն ու լրատվական դաշտը արդեն օրեր շարունակ քննարկում է անէական մի արտահայտություն, ավելին` քննարկումները վերածվում են բանավոր ճակատամարտերի ու վհուկների որսի և տպավորություն է ստեղծվում, թե մենք գործ ունենք հասարակական գործընթացի հետ: Ցավոք, շատ վտանգավոր տպավորություն, որովհետև հասարակության գերակշիռ հատվածն անհաղորդ է ֆեյսբուքյան ինտրիգներին: 

Հասարակության գերակշիռ հատվածը բոլորովին այլ խնդիրներ ունի, հասարակ կենցաղային խնդիրներ: Մենք կարող ենք խոսել գաղափարների, հեղափոխության, հեղափոխության հաղթանակի ու հանրային ոգևորության մասին, սակայն չպետք է մոռանանք, որ Հայաստանում կատարված գործընթացներում լայն չափաբաժին ուներ ամենասովորական սոցիալական բաղադրիչը:

Մարդիկ դժվարանում են ապրել, ապրել բառիս ամենապարզ իմաստով` աշխատանք գտնել, վաստակել: Այսօր կա փոփոխությունների քամի, կա ոգևորություն, բայց արդյո՞ք միայն դա բավարար է:

Ի վերջո, շատ կարճ ժամանակ անց բոլորս վերադառնալու ենք մեր հոգսերին, այն հոգսերին, որոնք լուծում չեն ստանում ո'չ վարչապետի խոսքից, ո'չ էլ բարդանում են որևէ մեկի անհաջող արտահայտություններից:

Ի դեպ, օրերս ֆեյսբուքյան օգտատերերից մեկի մոտ մի գրառում կար, հեղինակը նշում էր, որ գուցե ժամանակն է քաղաքացիների ֆեյսբուքյան հարցերին պատասխանելու պրակտիկան փոխարինել հարցերը լուծելու պրակտիկայով: Այս գրառումը բովանդակության մեջ հուշում է, թե ինչ ուղղությամբ են զարգանալու հասարակական տրամադրությունները:Կանցնի հեղափոխական էյֆորիան և քաղաքացիներն արդեն կպահանջեն իրենց կյանքի որակի լավացում: Իսկ դա, բնական է, չի կարող լինել միանգամից և կտրուկ, սակայն քաղաքացիները սա նույնպես հասկանում են, բայց և ուզում են տեսնել քայլեր: Այդ քայլերը, խոստովանենք, դեռևս հստակ չեն, որովհետև քաղաքացու կյանքի որակի բարելավում նշանակում է առողջ տնտեսություն, առողջ քաղաքական մթնոլորտ և առողջ մշակութային միջավայր: Միայն տարբեր, թեկուզ շատ կարևոր ու անհրաժեշտ բացահայտումներով, հեղափոխության ցուցասրահ բացելով ու ֆեյսբուքյան լայվերով վերոնշյալ պայմանները չեն կարող ապահովել: Իսկ ժամանակը սպառվում է, անգամ կառավարության 100 օրն է սպառվում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ է, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է. Տիգրան Աբրահամյան Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՀայաստանում աղիքային վիրուս է տարածված. տեղեկատուՈւկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրա. Թրամփ Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից․ մինչ այդ նա իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկելՀայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, բայց մատակարարումների ծավալը նվազագույն է. ՌԴ ԱԳՆ Իրանը սպառնացել է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ճնշման պարագայում CENTCOM-ի ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ. Լավրով Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. երբ կավարտվի պատերազմըՍիրիայի նախագահը քրդերի առաջնորդին նշանակել է խորհրդական Իրանի դիրքորոշումը խաղաղությունն ու համագործակցությունն է․ Փեզեշքիան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 28-ին Կատարի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման հարցը Այս ամռանը Գերմանիայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 15,800-ի Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները Վթար է. ջուր չի լինելու Եթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Կարեն Խաչանովը 8 տարում առաջին անգամ չի դասակարգվել Ինչպիսին կլինի սեպտեմբերը ՀայաստանումԻնչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Սուրեն Աղաջանյանը` Poland Open-ի հաղթող Լավրովը նշել է, որ Երևանի որոշ մեղադրանքներ անձամբ իր մոտ «հույզեր են առաջացնում» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել