Զանգակատան և Վերին Գետաշեն համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզի Զանգակատան և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքներում սույն թվականի հոկտեմբերի 21-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին որոշման նախագծերը հաստատվեց կառավարության նիստում:
Ըստ հիմնավորման, Զանգակատան համայնքի ղեկավար Էմին Սահակյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում և 2018 թվականի հունիսի 11-ին հրաժարական է ներկայացրել:
Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը 2018 թվականի մայիսի 29-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



