Հնդկաստանում մարդկանց տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. կա 14 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի հյուսիսային Ուտարակխանդ նահանգում մարդկանց տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը, ինչի հետևանքով մահացել է առնվազն 14 մարդ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Նշվում է, որ ևս 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Հայտնի է, որ ավտոբուսը մոտ 250 կմ խորությամբ կիրճն է ընկել մայրուղով ընթանալու ժամանակ։ Վթարի պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Աղբյուրը նշում է, որ նահանգի իշխանությունները դրամական փոխհատուցում կվճարեն մահացածների ընտանիքներին, ինչպես նաև կօգնեն տուժածներին:
Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



