Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Թաղային» տեղեկատվական «բազարներ». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան մեդիահարթակներում արդեն իսկ ընթանում են գործընթացներ, որոնք ստանում են տեղեկատվական պատերազմներ գնահատականը: Իհարկե, մի կողմից` հիմնականում սոցցանցերում տարածվող տեղեկատվական աղբը, մանիպուլ յատիվ քարոզչությունը և հարանման երևույթները պարզապես նյարդայնացնող են, մյուս կողմից` բովանդակության մեջ մենք գործ ունենք բնական գործընթացի հետ, թեկուզ բնական դեռ չի նշանակում շատ առողջ կամ շատ մաքուր: 

Այն, ինչ կատարվում է այսօր տեղեկատվական հարթակներում, սպասելի էր, ի վերջո, առանց մեկ կաթիլ արյունի, առանց արտաքին ուժերի առանցքային դերակատարության և գլխավորապես հասարակական համախմբմամբ կատարված իշխանափոխությունից հետո այսպես կոչված «ռեակցիան» պետք է իրեն զգացնել տար: 

Սակայն զարգացումների այս շերտերը թերևս թողնենք մի կողմ և անդրադառնանք բովանդակային աստառին: Ըստ էության, չնայած ներկայումս խոսվում է ընթացող և, Երևանի ավագանու ընտրություններին թեժացող տեղեկատվական պատերազմի մասին, սակայն ցավոք պետք է արձանագրենք, որ գոնե այս պահին խոսքը գնում է ոչ թե տեղեկատվական պատերազմի, այլ թաղի «բեսեդկայի» մակարդակի խոսքուզրույցի, բամբասանքների ու տեղեկատվական «սլիվների» հետ, մի խոսքով` «թաղային բազարների»: Պատահական չէ նաև, որ այդ «սլիվների» համար պարարտ դաշտ են դառնում սոցցանցերը և գլխավորապես ֆեյսբուքը: 

Այս առումով մենք ունենք խնդիր: Նախ` ֆեյսբուքում, ուզենք թե չուզենք, ներկայումս առկա են որոշակի հանրային կարծիք ստեղծող մեխանիզմներ: Սակայն, մյուս կողմից, հայաստանյան հասարակության լայն հատվածը պարզապես չի ազդվում սոցցանցային տրամադրություններից: Այստեղ խնդիրն այն է, որ առաջանում է որոշակի հավասարակշռության խախտում` իրական հանրային կարծիքի և մեդիահարթակներում իշխող տրամադրությունների հետ: Սա կարող է բերել նրան, որ մեդիահարթակներում առավել բարձրաձայնվող հարցերը, թեմատիկան, որոնք շատ ավելի փոքր նշանակություն ու բովանդակություն ունեն, քան հանրությանը հուզող առավել խորքային հարցերը, արժանանան ավելի լայն կառավարական ուշադրության` պայմանավորված նրանց շուրջ եղած, հաճախ էլ արհեստական աղմուկով: Սա պարզապես կարող է հանգեցնել նրան, որ մեդիահարթակներում արծարծվող թեմաները դառնան հանրային կարծիքի արտահայտությունը, իսկ միայն դրանց նկատմամբ իշխանության ուշադրության արդյունքում կառավարությունը պարզապես կորցնի իրականության զգացողությունը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր