Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղաքական դիվիդենտներ և փայաբաժին իշխանությունից. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները շարունակում են զարմացնել, առնվազն զարմացնել: Այս անգամ խմբի` խափանման միջոցը փոխվելու հետևանքով ազատության մեջ հայտնված հերթական անդամը շտապել է հայտարարել, թե Հայաստանում միայն «իշխանիկների տեղերն են փոխվել» և որ «հին տականքներին փոխարինելու են եկել նոր տականքները»: Ինչպես չզարմանալ նման հայտարարություններ լսելիս, դժվար է ասել, որովհետև, եթե այս խմբի անդամը համարում է, որ ինքն անմեղ է նստել, քանի որ «հները» տականք էին, ապա ուրեմն ի՞նչ, «նորերն» էլ տականք են, որովհետև նորերի օրոք նա դո՞ւրս է գալիս բանտից:

Տարօրինակ է, չնայած մյուս կողմից զարմանալ բոլորովին էլ պետք չէ, այլ պարզապես պետք է հետհայացք գցել խմբավորման գործունեությանը, նրանց հայտարարություններին, բառապաշարին, շեշտադրումներին և այլն: Երբ այս ամենին ուշադրություն դարձնենք, շատ չէ, հպանցիկ, ապա կտեսնենք, որ այսօրինակ հայտարարությունները ավելի ու ավելի հաճախակի են դառնալու: Ի վերջո, չգիտենք կամ գուցե թե գիտենք` ինչու, ՊՊԾ գունդ ներխուժած խմբի անդամները սկսեցին մեկը մյուսի հետևից հայտնվել ազատության մեջ` չարդարացվել, իհարկե, բայց դե դա այդքան էլ էական չէ: Ու սա այն դեպքում, երբ մենք գործ ունենք ահաբեկչության երանգներով և պետական դավադրության հստակ երևացող տարրերով իրադարձության հետ, որի արդյունքում Հայաստանում վարչապետ փոխվեց, որի հետևանքով երեք ոստիկան զոհվեց, բայց որի իրականացնողներին դեռ շարունակում են հերոսացնել որոշակի շրջանակներ: 

Ամենայն հավանականությամբ, Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, այս խմբի համակիրներն ու ազատության մեջ գտնվող անդամները կփորձեն արդեն քաղաքական դիվիդենտներ և, ինչու չէ, նաև քաղաքական իշխանությունից փայաբաժին պահանջել: Ի վերջո, հենց փայաբաժնի ակնարկներ են բոլոր այն հայտարարությունները, թե հեղափոխությունն առանց իրենց տեղի չէր կարող ունենալ: ՊՊԾ գունդ գրաված խմբի շուրջ զարգացումներում առայժմ առանցքային դրական կետերից մեկն այն էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց իր դիրքորոշումը` նշելով, որ «Սասնա ծռեր» անվանումով քաղաքական կազմակերպություն իրեն հայտնի չէ, իսկ ինչ վերաբերում է ՊՊԾ գունդը գրաված խմբին, ապա նրանց մասով ընթանում է դատական գործընթաց:

Սակայն սա չի նշանակում, որ խմբավորման համակիրներն ու ազատության մեջ գտնվող անդամները կփորձեն որոշակի քա ղաքական կառույցի տեսքով մասնակցել երկրում ընթացող գործընթացներին: Սա մեծագույն վտանգ կարող է դառնալ հայաստանյան հասարակության ներքին կայունության ու հանգստությանը առնվազն, քանի որ որևէ երաշխիք չկա, որ հերթական անգամ այս խմբավորումը` անկախ նրանից` հանդես կգա քաղաքական կառույցի, թե որևէ այլ անվանումով, բովանդակության մեջ չի մնա զուտ զինված խմբավորում, որը հարցերի լուծման ճանապարհ է տեսնում զենքն ու սպանությունը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինՀայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ է, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է. Տիգրան Աբրահամյան Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՀայաստանում աղիքային վիրուս է տարածված. տեղեկատուՈւկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրա. Թրամփ Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից․ մինչ այդ նա իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկելՀայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, բայց մատակարարումների ծավալը նվազագույն է. ՌԴ ԱԳՆ Իրանը սպառնացել է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ճնշման պարագայում CENTCOM-ի ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ. Լավրով Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. երբ կավարտվի պատերազմըՍիրիայի նախագահը քրդերի առաջնորդին նշանակել է խորհրդական Իրանի դիրքորոշումը խաղաղությունն ու համագործակցությունն է․ Փեզեշքիան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 28-ին Կատարի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման հարցը Այս ամռանը Գերմանիայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 15,800-ի Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները Վթար է. ջուր չի լինելու Եթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Կարեն Խաչանովը 8 տարում առաջին անգամ չի դասակարգվել Ինչպիսին կլինի սեպտեմբերը ՀայաստանումԻնչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Սուրեն Աղաջանյանը` Poland Open-ի հաղթող Լավրովը նշել է, որ Երևանի որոշ մեղադրանքներ անձամբ իր մոտ «հույզեր են առաջացնում» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ