Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վերջին տարիներին կրթությունը մի տեսակ իր մրցակցային դերը կորցրեց, շատ բաներ սկսեցին հեշտ տրվել. Սերոբ Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանին չի զարմացնում այն հանգամանքը, որ այս տարի բուհերը շատ ցածր շեմով են անցել՝ 7.5 միավորը եղել անցողիկ: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե այս տարվա արդյունքներով չի կարելի ընդհանուր վերլուծություն անել համակարգի մասին, քանի որ այս տարի դիմորդների թիվը շատ քիչ է:

«Պատկերավոր ասած, այնպես է, որ ասես 1 դասարանը բաժանել էին 2 մասի, այսինքն՝ այս տարվա և նախորդ տարվա դիմորդներն իրար հետ մեկ դասարան էին, ու քիչ էին: Սա սպասելի էր, անցած տարի էլ ասել էին, որ քիչ է լինելու: Այս տարվա տվյալներն իրականությունը չեն արտացոլում, մյուսից կարող ենք հասկանալ պատկերը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ցածր բալերով անցնելուն՝ Խաչատրյանը նշեց, որ դա վերջին տարիների համար նորություն չէ. «Վերջին տարիներին պետությունը չի ֆինանսավորում նորմալ բարձագույն կրթությունը, բուհերն ամեն բան անում են, որ շատ մարդ ընդունեն, որ կարողանան իրենց ծախսերը հոգալ, այդ իսկ պատճառով այս պատկերն է»,- շարունակեց Սերոբ Խաչատրյանը:

 
Միևնույն ժամանակ կրթության փորձագետը համաձայնեց այն տեսակետի հետ, որ ցածր բալերով անցնելն ազդելու է կրթության ընդհանուր մակարդակի վրա: Նա կարծում է, որ երեխաներն արդեն հանգիստ կլինեն և բուհ ընդունվելու համար լուրջ աշխատանք չեն կատարի:

«Եթե երեխան մտածում է, որ ինքը 8 միավորով ընդունվելու է, ապա դա շղթայաբար ազդում է իր դպրոցական առաջադիմության վրա, ինքը մտածում է, որ լավ, դե մի հատ 8 -ն ինչ է, որ չհավաքեմ: Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին կրթությունը մի տեսակ իր մրցակցային դերը կորցրեց, շատ բաներ սկսեցին հեշտ տրվել ՝ քննությունները, թվանշաները, բուհ ավարտելը: Երբ նայում ես բուհերի շրջանավարտներին, տեսնում ես, որ մեծ մասն ավարտում է կարմիր դիպլոմով, այսինքն՝ տպավորություն է, թե շատ բարձր մակարդակում է մեր համալսարանական կրթությունը: Ցավոք սրտի, այս թվանշաններով իրական պատկերը կոծկում են»,-  շեշտեց Սերոբ Խաչատրյանը:

Կրթության փորձագետը խնդիրների լուծման ճանապարհներից մեկը համարում է խիզախություն ցուցաբերելը և կրթության իրական վիճակը ցույց տալը: Ըստ նրա՝ իրական պատկերն այն է, որ կրթության մակարդակը շատ ցածր է, ավելին՝ ունենք անգրագիտության բավականին բարձր տոկոս:

«Այս ամենը պետք է բացել ու դնել հանրության առաջ ու ասել, որ հիմա եկեք փորձենք այս վիճակը լավացնել: Այս ամենից հետո կարող ենք մտածել քայլեր, որոնք կարող են արտահայտվել ծրագրերի փոփոխության, ուսուցիչների նակատմամբ ներկայացվող պահանջների փոփոխությամբ, ինչպես նա երկրում կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ, ինչը շատ կարևոր է:
ՀՀ-ում իշխում էր այն տեսակետը, որ սովորելը սուտ է, մեկ է, կարելի է առանց սովորելու հարստանալ, իսկ հիմա հարմար պահ է ասելու, որ այդպես չէ, քանի որ մարդիկ, որոնք առանց սովորելու հարստացել են, այսօր լուրջ խնդիրներ ունեն»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը:
Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան