Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանի կազմում գտնվող Օրդուբադ քաղաքից և մոտակա գյուղերից, որոնք արված են հայկական դիրքերից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում ՊՆ խոսնակը լուսանկարներին կցել է հետեւյալ նկարագրությունը. «Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը։ Նկարներն անձամբ եմ արել»:
Օրդուբադը քաղաք է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում:




1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



