Գերմանիան չի երկարաձգի Թուրքիայի հետ առևտրի համար սահմանված արտահանման երաշխիքների սահմանափակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել 2017-ին 1.5 մլրդ եվրո գումարի չափով սահմանված «Հերմես» արտահանման երաշխիքների սահմանափակումը, որը նախատեսված է Թուրքիայի հետ առևտուր իրականացնելու համար:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով գերմանական աղբյուրին, սահմանափակման ժամկետը չի երկարաձգվի ընթացիկ տարում: Աղբյուրի հաղորդմամբ՝ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը չի մեկնաբանել այս լուրը:
«Հերմեսը» Գերմանիայի կառավարության արտահանման երաշխիքն է, որը թույլ է տալիս ապահովագրել գերմանական ընկերություններին: Երաշխիքը Բեռլինը տրամադրում է երկրից ապրանք արտահանողներին, որպեսզի ներկրող երկրի կողմից խնդիրների առաջացման դեպքում արտահանող ընկերությունը կարողանա արտահանած ապրանքի գումարն ստանալ Գերմանիայի կառավարություից;
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



