Խոշոր վթար Արագածոտնում. ընտանիքի անդամները հոսպիտալացվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽոշոր վթար Արագածոտնի մարզում: Այսօր՝ հուլիսի 22-ին ժամը 07։00-ի սահմաններում Երեւան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 48-ամյա Յուրիկ Վալեսյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 RA 116 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին եւ շրջվել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետեւանքով վարորդ Յ.Վալեսյանն ու ուղեւորները՝ Երեւանի բնակիչներ՝ 39-ամյա Սաթիկ Բաբուջյանը եւ 15-ամյա Արմեն Վալեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածներն ընտանիքի անդամներ են։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



