«Վեոլիա Ջուր»-ն Արարատի մարզում վթարային ջրանջատում է կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գառնի-Երասխ ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով հուլիսի 22-ի ժամը 10:00-18:00-ը դադարեցվել է Արարատի մարզի Լանջազատ, Աբովյան, Արևշատ, Մխչյան, Մրգավետ, Դեղձուտ, Կանաչուտ, Գետազատ, Մրգանուշ, Վարդաշեն, Ներքին և Վերին Դվիններ, Այգեստան, Հնաբերդ, Բերդիկ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Բարձրաշեն, Այգեզարդ, Այգեպատ, Գինեվետ, Նոր Ուղի և Տափերական համայնքների ջրամատակարարումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից, ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



