Փրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել արգելափակված վերելակից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 23-ին, ժամը 04:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 33 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:
Մեկ այլ ահազանգ էլ ստացվել է հուլիսի 23-ին, ժամը 00:27-ին, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 36ա շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն Ա. Ս.-ին դուրս են բերել վերելակից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



