Իրանում մեկ օրում 4 երկրաշարժ է գրանցվել. տուժածների թիվը գերազանցում է 200-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում գրանցվել է հերթական երկրաշարժն, այս անգամ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, երկրաշարժը գրանցվել է Իրանի հարավարևելյան հատվածում՝ Քերման քաղաքում: Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է, որ առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 01:09-ին:
Իրանի տարածքում մեկ օրվա ընթացքում ևս 3 երկրաշարժ էր գրանցվել: Դրանցից ամենաուժգինը եղել է երրորդը՝ Քերմանշահի շրջանում, որտեղ ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ: Ցնցումների հետևանքով տուժածների թիվը 200-ից ավելին է: Շուրջ 100 շինություն ամբողջությամբ վնասվել է: Արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է ուղարկվել 15 խումբ փրկարարներ:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



