Կիեւյան կամրջից քաղաքացի է նետվել Հրազդան գետը. դին դուրս են բերել փրկարարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից քաղաքացի է նետվել Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածը միջւին տարիքի է, այս պահին պարզվում է նրա ինքնությունը:
ԱԻՆ Փրկարար ծառայության ջրասուզակը հատուկ ճոպանի միջոցով դին դուրս է բերել գետից, եւ փրկարարները տեղափոխել են անվտանգ վայր։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



