Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆեյսբուքի «գայթակղությունները». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան մեդիահարթակներում ընթացող ու սպասվող տեղեկատվական պատերազմների ծաղիկներն արդեն երևում են: Թեպետ մի քիչ դժվար է պարսատիկային կռիվը պատերազմ հորջորջել: Առավել ևս, որ առաջիկա քարոզարշավների նախաշեմին ամեն ինչ բոլորովին այլ երանգներ է ստանալու, երբ պարզվի, որ այն, ինչ կատարվում է այսօր, ընդամենը ֆեյսբուքյան խոսք ու զրույց է` իսկական տեղեկատվական պատերազմների համեմատությամբ: 

Այս գործընթացներում, սակայն, առավել կարևոր է պաշտոնյաների և մասնավորապես բարձրաստիճան պաշտոնյաների ներքաշվածության ու մասնակցության խնդիրը: Օրերս մենք ականատես եղանք նման մի իրավիճակի, երբ առաջին փոխվարչապետը բավական երկար ֆեյսբուքյան ստատուսով պատասխանել էլ մեկ այլ օգտատիրոջ ստատուսի: Արդյունքում, փոխվարչապետը պարզապես հանրայնացրեց այն, ինչին փորձում էր պատասխանել: 

Նման իրավիճակներում հարց է առաջանում, թե ում պետք է պատասխանեն պաշտոնյաները այս հարթակում և ում պետք չէ, որ անդրադառնան:

Մեծ հաշվով սոցիալական ցանցերում մշտապես լինելու են տարբեր տեսակի մեղադրանքներ, ապատեղեկատվություններ, ծաղր, հայհոյանք, մի խոսքով` ամեն ինչ: Նման իրավիճակում արդյոք պետական պաշտոնյան պե՞տք է գնա սոցցանցային այս կամ այն գրառման հետքերով և փորձի պատասխանել, մեկնաբանել կամ հերքել: Ի վերջո, հենց նման գործելաոճով պաշտոնյան կարող է գովազդել հենց ապատեղեկատվությունը կամ որևէ այլ` անընդունելի գրառում: Վերջապես, եթե իսկապես էլ մեր պաշտոնյաները լրջորեն հետևում են մեդիահարթակներում ու սոցցանցերում կատարվող անցուդարձին, գրառումներին ու տրամադրություններին, ապա այս դեպքում պետք է նշենք, որ չնայած այսօր համացանցի հայաստանյան տիրույթում պղտորված ջրերին, այնուամենայնիվ դեռ կան բազմաթիվ կառուցողական քննադատություններ, որոնք նույնպես պետք է արժանանան համապատասխան ուշադրության: Ավելին, հենց նման գրառումներն ու հրապարակումները պետք է ուշադրության արժանանան: Վերջապես գուցե պետական ծառայողները չտրվեն ֆեյսբուքի գայթակղություններին և դրանով էլ ժամանակն առավել արդյունավետ օգտագործեն: Առավել ևս,եթե չենք սխալվում, նրանք մամուլի քարտուղարներ ու լրատվական ծառայություններ ունեն:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով