Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բարեկամավանի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հուլիսի 22-ին, ժամը 23.15-ից մինչեւ 23.40-ը ադրբեջանական զինուժը ընդհատումներով, «ԴՇԿ» գնդացիրներով կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի վրա: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ վնաս գրեթե չկա, միայն մի առանձնատան տանիքի ծածկն է 2 գնդակ խոցել: Ջ. Միքայելյանը հայտնեց, որ երեկ սահմանամերձ Բարեկամավանից 2 զինակոչիկ մեկնել են ժամկետային զինծառայություն, համագյուղացիները նրանց բարի ծառայություն են մաղթել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



