Վթարային ջրանջատում Սյունիքում ու Գեղարքունիքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի մի շարք շրջաններում ջուր չի լինի: Այս մասին տեղեկանում ենք Վեոլիա Ջուր ընկերության մամուլի ծառայությունից:
Կդադարեցվի, մասնավորապես, հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
ժամը 09.00-18.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի, Հ. Ավետիսյան փողոցի 1.1ա, Շահումյան փողոցի 38, 39, 39բ համարների, Սպանդարյան փողոցի եւ նրբանցքների, Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի, Դավիթ-Բեկ եւ Մուշեղ Հարությունյան թաղամասերի,
ժամը 08.30-18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ գյուղերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



