Փաշինյանի եւ Տոնոյանի Արցախում ծառայող որդիները ֆիզիկապես պատրաստ են. Լեւոն Մնացականյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ եւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները, առհասարակ բոլոր նորակոչիկները, երջանիկ են, որ ծառայում են Արցախում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:
«Փաշինյանի ու Տոնոյանի որդիները ֆիզիկապես պատրաստ են, շատ բան չենք կարող ասել, բնականաբար։ Արցախի նախագահի որդին, իմ որդին, Արշավիր Ղարամյանի որդին ծառայել են Պաշտպանության բանակում։ Այսօր ծառայում են բանակում դատախազի, քաղաքապետների, հրամանատարների որդիներ»,-հայտարարեց Լեւոն Մնացականյանն ու վստահեցրեց. «Չեք կարող նշել Արցախում մի դեպք, որ այսինչի որդին չի ծառայել, որովհետեւ պաշտոնյայի որդի է»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



