Որոշ զինծառայողներ հանրահավաքների մասնակցելու ցանկություն են հայտնում. ՊԲ- ում ահազանգեր են լինում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը երբեմն ահազանգեր է ստանում այն մասին, որ զինծառայողները մոտենում և դիմում են սպաների ու այլ զինծառայողների, որպեսզի մասնակցեն հանրահավաքների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին բանակային տարվա առաջին կիսամյակի ամփոփման ընթացքում` անդրադառնալով Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին, ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Մենք բոլորին զգուշացրել ենք, որ օրենքով ու Սահմանադրությամբ՝ իրենք չեն կարող քաղաքական կամ հասարակական կազմակերպությունների անդամներ, վարձու աշխատողներ լինել, մասնակցել հավաքների»,-ասաց ՊԲ նախարարը:
Մնացականյանը հերքեց լուրերը, թե ահազանգերը կարող են կապ ունենալ Արցախի նախագահի հրաժարականը պահանջող ցույցերի հետ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



