«Արմավիր» ՔԿ հիմնարկի աշխատակիցները սուր հոտ ունեցող հեղուկով լցված ռետինե ձեռնոցներ են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հուլիսի 23-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս զննության են ենթարկել դատապարտյալ Ն. Ա.-ի անվամբ քաղաքացի Գ. Լ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում սպասք լվանալու հեղուկի 4 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայի միջից հայտնաբերել և առգրավել են 2 ռետինե ձեռնոց՝ լցված սպիրտին բնորոշ սուր հոտ ունեցող հեղուկով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



