Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորական մեքենաները ՊԲ-ի հետ որևէ կապ չունեն. Լևոն Մնացականյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորական մեքենաները որևէ առնչություն չունեն ԱՀ պաշտպանության բանակի հետ. ՊԲ-ին նվիրաբերված բոլոր մեքենաները գտնվում են ՊԲ-ի հաշվեկշռում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Բարերարները նվիրատվության ընթացքում շեշտել են, որ դա տալիս են ԵԿՄ-ին, որպեսզի նրանք աշխատանքների կազմակերպման ընթացքում օգտվեն այդ մեքենաներից: Պաշտպանության բանակին նվիրաբերված բոլոր մեքենաները գտնվում են Պաշտպանության բանակի հաշվեկշռում»,- ասաց Լևոն Մնացականյանը:
Լևոն Մնացականյանը նշեց նաև, որ դատավարության ավարտից հետո բոլոր կասկածները վերջնականապես կվերանան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



