Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 24-ին ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ Աթենքի հարակից տարածքներում մոլեգնող եւ բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած ավերիչ հրդեհների կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը խորին վշտակցություն ու զորակցություն է հայտնել Հունաստանի նախագահին եւ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն եւ ոգու արիություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



