Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ավազակապետության հիմքը դրել է Լ. Տեր–Պետրոսյանը, որը շարունակել են մյուս երկու նախագահները». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունում դեռևս չեն որոշել՝ ավագանու առաջիկա ընտրություններին կմասնակցե՞ն, թե՞ ոչ: Դեռ կողմնորոշվելու խնդիր ունեն: Հանրապետական կուսակցության՝ այդ ընտրություններին չմասնակցելու պատճառն, ըստ կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի, նրանց կառավարման տարիներին կատարված հանցագործությունների բացահայտումն է, որից հետո հասարակության աչքին երևալու երես չունեն: Ու չնայած դեմկուսականները 28 տարի է՝ «գոռում» են, որ երկրում թալան է տեղի ունենում, բայց իրենց այդպես էլ չհաջողվեց երկրում իրավիճակ փոխել: Իրենց չհաջողվեց, բայց իր խոսքով՝ տաղանդավոր Նիկոլ Փաշինյանին դա հաջողվեց, ինչին նաև իր սխալ քայլերով բավականին օգնեց Սերժ Սարգսյանը: 

«Ես, իհարկե, հանրապետականների մի մասին տարանջատում եմ մյուս մասից, բայց դա ոչ մի նշանակություն չունի: Եթե այնտեղ տիրող իրավիճակին և բարքերին դեմ չեն եղել և անգամ կուսակցության պաշտպանի դերում են եղել, նրանք էլ կհասկանան, որ ամենևին էլ այնպես չէ, ինչպես ներկայացնում էին: Մենք տարիներ շարունակ խոսել ենք երկրում կատարվող այդ խայտառակ գործողությունների մասին: Եվ առաջին տարին չէ, որ ասում ենք՝ թալան է իրականացվում, պետական պարտքն է թալանվում, բայց հիմա պարզվում է, որ անգամ վարչապետը չի կարողանում պատկերացնել, թե դրանք ինչ ծավալների են հասել»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ա. Սարգսյանը:

Կուսակցության ղեկավարի կարծիքով, այսօր ՀՀԿ–ն ամբողջությամբ պետք է իր սեփական քավարանի միջով անցնի, որպեսզի հասկանա, թե ինչ արեցին և այսուհետ ինչ չպետք է անեն: 

Հարցին, թե արդյո՞ք ավազակապետությունը սկսվել է Քոչարյան–Սարգսյան տարիներին, ինչպես հաճախ նշում են առաջին նախագահ Լ. Տեր–Պետրոսյանի կողմնակիցները, թե՞ Տեր–Պետրոսյանի ժամանակներից, ՀԴԿ նախագահը նշեց, որ առաջին անգամ չէ, որ ինքն ասել է, որ երկրի թալանը սկսվել է տերպետրոսյանական տարիներից:

«92–ից մենք Լևոն Տեր–Պետրոսյանի վարած քաղաքականության կոշտ ընդդիմադիրն ենք եղել: Գնացել ենք այդ անձի մոտ և ասել, որ իրենք երկիրը քանդում են: Առաջարկել ենք պետական խորհուրդ ստեղծել և կարգի բերել երկիրը: Ինձ հետ եղել են նաև Էմմա Ծատուրյանը, Ազատ Եղիազարյանը, Հակոբ Հակոբյանը, Վլադիմիր Խոջաբեկյանը: Տեր–Պետրոսյանը թերթեց մեր առաջարկները, հետո ասաց. «Ես ոչ մի լավ բան չեմ արե՞լ»: Ես ասացի՝ պարոն նախագահ, դուք նախագահ եք ընտրվել, որպեսզի միայն բարի գործեր անեք: Այն ժամանակվանից մենք զգուշացրել ենք, որ թալանի հիմք է դրվում: Մարդկանց պահեցին այնպիսի խայտառակ վիճակում, որ 500 հազար մարդ միանգամից երկրից հեռացավ: Ես հիմա էլ եմ պնդում, որ մազութի գործը եղել է և կա: Եվ ես ինքս եմ դա բացահայտել ու ասել եմ, թե ինչ է եղել իրականում: Տեր– Պետրոսյանն այնպիսի բան է արել, որի տակից մենք մինչև հիմա չենք կարողանում դուրս գալ: Եվ նա այդ ամբողջն արեց ամենաթողության պայմաններում՝ ամեն ինչ գցելով պատերազմի վրա: Թալանողների համար պատերազմ չէ՞ր: Բայց, իրականում, լրիվ ուրիշ բան տեղի ունեցավ: Երկրի ամենամեծ հարստությունները՝ ինչ որ հնարավոր էր, կոպեկներով տվեցին իրենց մերձավորներին, նրանք էլ մի հաստոց վաճառեցին ու իրենց վճարած ամբողջ գործարանի գինը հանեցին: Եվ այսպես, ամբողջ երկիրը քանդեցին՝ պատճառաբանելով, թե բոլոր կապերը քանդվել են: Մյուս հանրապետություններում փորձեցին դիվերսիֆիկացիայի ենթարկել, բայց մեզ մոտ ամեն ինչ թալանվեց: Եվ թող բոլորն իմանան, որ մենք կանք և պատրաստ ենք փաստերով խոսել: Այդ ավազակապետության հիմքը դրել է Լ. Տեր–Պետրոսյանը, ինչը շարունակել են մյուս երկու նախագահները»,– ասաց Ա. Սարգսյանը: 

Խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականության մասին՝ նա նշեց, որ համաձայն չէ վարչապետի հասցեին հնչեցվող այն քննադատությունների հետ, թե ամեն ինչ ջրի երես է հանվում: Ա. Սարգսյանի կարծիքով, մինչև Փաշինյանը չմաքրի ավգյան ախոռները, չի կարողանա երկիրը կառավարել: 

«Եվ դա պետք է մինչև վերջ արվի, քանի որ եթե անօրինաբար հարստացած մարդիկ մնան ջրի երեսին, նրանք թույլ չեն տա, որ երկիրը նորմալ հունով գնա: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի ճանապարհը բարդ է, բայց միակ ճիշտ ճանապարհը դա է: Երբ ես Ռ. Քոչարյանի հետ մեկ տարի աշխատեցի, առաջին հարցադրումս այն էր, որ ինքը պարտավոր է նախորդ իշխանությունների գործունեությանը իրավական և բարոյական գնահատական տալ, քանի որ եթե չասվի, թե ինչպես է ընդունվել երկիրը, ժողովուրդը չի կարող պատկերացնել, թե թալանն ինչ մասշտաբների է հասել: Հիմա Տեր–Պետրոսյանի կողմնակիցներն օգտվում են առիթից ու ասում են, որ իրենք ոչինչ չեն արել: Եվ դա միայն այն պատճառով, որ 98–ին իրենց արածին գնահատական չտրվեց: Այն ժամանակ Քոչարյանն ինձ ասաց, որ եթե իմ ասածն ի կատար ածի, ապա ամբողջ հանրապետությունով կախաղաններ պետք է դրվեն: Բայց իմ նպատակը եղածին իրավական գնահատական տալն էր, որ եկող իշխանությունն էլ իմանա, որ նույնն էլ իրեն է սպասվում: Այսօրվա իշխանությունը պետք է ոչ թե մեկին տանի, մյուսին բերի, այլ պետք է երկիրը գույքագրի, հասկանանք, թե ինչ ենք ունեցել և հիմա ինչ է մնացել: Պետք է իրավական և բարոյական գնահատական տրվի նախորդ երեք իշխանություններին: Այդ պարագայում միայն նոր իշխանությունը կհասկանա, որ նույնն էլ իրեն է սպասվում»,– ասաց Ա. Սարգսյանը:

Կուսակցության ղեկավարի կարծիքով, բացահայտվածը պետք է վերադառնա պետական գանձարան: Օրենքներին համապատասխան պետք է փոխվեն խաղի կանոնները, հարկային դաշտ պետք է վերադառնան այն ձեռնարկությունները, որոնք երկրի ընդերքն են դատարկում: Այս ամենը պետք է համակարգված բնույթ կրի, որպեսզի հնարավոր լինի այս բազմաշերտ խնդիրների տակից դուրս գալ: Եվ դա պետք է իրականացնել, սկսյալ 91 թվականից, համոզված է Դեմկուսի առաջնորդը:

«Մենք չպետք է իմանա՞նք, թե ով մեր երկիրն ինչքան է թալանել: Ինչքա՞ն մարդ կա, որ թալանեց մեր երկիրն ու հեռացավ այստեղից: Ամերիկայում երկու–երեք միլիոնանոց դղյակները բա ինչպե՞ս են կառուցել: Լկտիությունը պետք է վերանա մեր երկրից, հակառակ դեպքում վարակը կշարունակվի: Իսկ ժողովրդին պետք է փոխհատուցել իր ապրած չարքաշ կյանքի ու տարիների համար»,– համոզված է Ա. Սարգսյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Առեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը